«Կարծում եմ՝ ուղերձն աներկբա ցույց է տալիս, որ պայքարը շարունակվում է, պատերազմը շարունակվում է». Աշոտ Ղուլյանը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայությանը: ԱՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Աշոտ Ղուլյանն այսօր ասուլիսում ասաց, որ բոլորն էլ սպասում էին Հայաստանի իշխանության՝ տեղի ունեցող պատերազմի գնահատականներին:
«Շատ կարևոր է, թե այս ժամանակահատվածի գնահատականն ինչպիսի՞ն է ՀՀ ղեկավարության կողմից, թե ՀՀ վարչապետն իր խոսքում ինչի՞ վրա է ուշադրություն դարձնում: Վստահ եմ՝ ՀՀ վարչապետն այսօրվա իրավիճակին համարժեք հայտարարություն է արել՝ հաշվի առնելով, որ այն զարգացումները, որոնք այսօր կան, հենց այդպիսինն են: Այն ինչ որ ես եմ լսել, կարծում եմ՝ աներկբա ցույց է տալիս, որ պայքարը շարունակվում է, պատերազմը շարունակվում է: Այսօր ջանքեր գործադրվում են կրակի դադարեցման համար, բայց ամեն ինչ կախված է մեր սեփական ջանքերից, մենք մեր ուժերով պետք է կարողանանք դիմակայել, որպեսզի քաղաքական շարունակությունը կարողանանք ճիշտ ուղղությամբ տանել»,- ասաց Ղուլյանը: