Երևանից՝ Ստեփանակերտին. ավագանու միաձայն որոշմամբ 100 մլն դրամ կտրամադրվի Արցախի մայրաքաղաքին

Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով  Արցախում զոհված զինծառայողների և խաղաղ բնակչության հիշատակը: Նիստի օրակարգում երկու հարց էր:

Առաջին հարցով Երևանի ավագանին միաձայն որոշեց 100 մլն դրամ տրամադրել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ատեփանակերտին՝ Ադրբեջանական բանակի կողմից թիրախավորման արդյունքում վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով:
Գումարը տրամադրվեց Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031