Ավելի քան 49 մլն դրամ՝ «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում կայանատեղիի նոր մուտքի և պահակակետի կառուցման համար

Այսօր Երևանի ավագանու նիստը սկսվեց 1 րոպե լռությամբ՝ հարգելով պատերազմում զոհվածների հիշատակը: Նիստը վարում էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Օրակարգում 8 հարց էր, որոնցից մեկը տեխնիկական պատճառներով հանվեց քննարկումից:

Ավագանու որոշմամբ փոփոխություն կատարվեց «Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ: Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը զեկուցեց, որ «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կայանատեղիի օգտագործումն արդյունավետ և մատչելի դարձնելու նպատակով, մասնավորապես՝ կայանատեղի նոր մուտքի և պահակակետի կառուցման համար, Երևան համայնքի 2020 թվականի բյուջեով՝ «Կայանատեղիների կառուցում և վերակառուցում» ծրագրի շրջանակներում, պետք է նախատեսել 49 մլն 201 հազար 700 դրամ:

Որոշումն ընդունվեց միաձայն:

Տեսանյութեր

Լրահոս