Ինֆորմացիոն էկրան՝ Հանրապետության հրապարակում. Պարզաբանում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը
Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանը կծառայի որպես տեղեկատվության փոխանցման հարթակ: 168.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ այն հավանաբար կսկսի գործել այսօրվանից:
«Ինֆորմացիոն էկրան կլինի, որտեղ տեղեկություններ կլինեն, Հանրային հեռուստաընկերության լուրերը կլինեն, օպերատիվ իրավիճակի մասին ուղիղ միացումներ՝ օրինակ, Արծրուն Հովհաննիսյանի, ԱԳՆ-ի ասուլիսները և այլն: Երեկոյան շատրվանների երաժշտության փոխարեն՝ կլինի օրերին համապատասխան երաժշտություն»,- ասաց Հակոբ Կարապետյանը: