Երևանում նոր հիվանդանոց կկառուցվի

Այսօր Երևանի ավագանու որոշմամբ փոխվեց Հրաչյա Ներսիսյան փողոց 10ա հասցեում «Էլաս» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը: Քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը զեկուցեց.

«8744.9 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակություն» հողերի կատեգորիայից փոխադրել «բնակավայրերի» հողերի կատեգորիա։ Նշված հողամասում գույքի սեփականատիրոջ կողմից նախատեսվում է հիմնել հիվանդանոց՝ կատարելով շուրջ 15 մլն դոլարի ներդրում և ստեղծել մոտ 450 աշխատատեղ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական նշանակության օբյեկտները նախատեսված են բնակավայրերի նպատակային նշանակության հողերի կազմում, ապա անհրաժեշտություն է առաջացել հողամասի նպատակային նշանակությունը փոխել»:

Որոշումն ընդունվեց 36 կողմ ձայներով:

Տեսանյութեր

Լրահոս