Օգոստոսի 2-ից ուժի մեջ են զինծառայողների դրամական օգնության և պարտադիր պետական ապահովագրության գումարների` կառավարության որոշմամբ վերանայված չափերը:
Աշնանը կարող են ֆորսմաժորային քաղաքական զարգացումներ տեղի ունենալ, սկսած նախագահական ընտրապայքարում հայտնի կամ նոր թեկնածուների հայտնվելուց՝ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«…Իսկ թե այլընտրանք քաղաքական ուժի հետ Ս. Բալասանյանը կշարունակի՞ ճանապարհը՝ ժամանակը ցույց կտա»:
«Դե լավ ա էլի: Ես հստակ պատասխանեցի, ընդ որում՝ բավականին հետաքրքիր պատասխան տվեցի: Էլ ի՞նչ՝ այսինքն»:
Երբ լրագրողը հակադարձեց՝ ասելով. «Շնորհակալություն, ես այդ բառի բացատրությունը շատ լավ գիտեմ», Ուրիխանյանը պատասխանեց. «Ուրեմն Ձեր հարցի մեջ կա հակասություն, քանի որ այդ բառի բացատրությունը հակասում է այն կերպարին և այն կարգավիճակին, որն ունի տվյալ անձնավորությունը: Ինչո՞ւ եք տալիս այդ հարցը»:
«Ես կարծում եմ, որ ստորագրելը կամ չստորագրելը իրենց որոշելու խնդիրն է: Իսկ ինչ վերաբերում է «քաղաքական դիվիդենտներ հավաքելուն», ապա կուսակցությունները նախ քաղաքական գործունեություն են ծավալում»:
«ԲՀԿ-ի քաղաքական թիմն այնպիսի ամրություն ունի, որը համեմատելի չէ այդ թիմին անդամակցող յուրաքանչյուր անհատի նախկին քաղաքական գործունեության հետ: Ուստի եթե նույնիսկ այդպիսի բան լինի, իմ զարմանքն այնքան մեծ կլինի, որ ես նույնիսկ կդժվարանամ մեկնաբանել: Կարծում եմ՝ նույնիսկ այդ հարցադրումը տեղին և կոռեկտ չէ»:
«Ո՞ւմ համար պարզ չէր, որ այդ արտահերթ նիստը չէր կայանալու: Դա ի՞նչ է, քաղաքական ակցիա՞, շահարկո՞ւմ դժբախտության վրա: Ինչ վերաբերում է այդ դժբախտության հաշվին քաղաքական դիվիդենտներ վաստակելուն, մենք դրա տակ չենք մտնի»:
ՀՀ ոստիկանության փոխանցմամբ՝ օգոստոսի 1-ին, ժամը 23:45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 17-ամյա մի տղա, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: «Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում, վիճաբանության ժամանակ վայր ընկնելու […]
Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ Պուտինը քննարկելու է միջազգային խնդիրներ, այդ թվում` իրադրությունը Սիրիայում ևԻրանի միջուկային ծրագիրը:
Հայաստանը ներկայացնող մարզիկներայսօր մրցելույթներ չունեն Լոնդոնում անցկացվող Օլիմպիական խաղերին:
Հրազդանի կիրճում գտնվող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրում երեկ` օգոստոսի 1-ին վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա Դավիթ Հայրապետյանը:
Հալեպում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ, սակայն երեկ գիշերվա դրությամբ հայկական թաղամասերում լուրջ միջադեպեր չեն եղել:
2012թ. օգոստոսի 1-ին, ժամը 17:00-ին, նրանք չեն ներկայացել ՀԿԳ քննության վարչություն: Չներկայանալու պատճառը պարզելու նպատակով քննչական խմբի ղեկավարը նույն օրը` ժամը 17:44-ին և 18:05-ին զանգահարել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանին և Լուսինե Հակոբյանին, սակայն երկու դեպքում էլ նրանք չեն պատասխանել հեռախոսազանգերին և որևէ կերպ չեն տեղեկացրել չներկայանալու պատճառը:
Աղջկա պայուսակի մեջ հայտնաբերվել է 2 մլ տարողությամբ ներարկիչ՝ կաթնագույն զանգվածով:
Հանրապետության նախագահը կընդհատի արձակուրդը և աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ օգոստոսի 8-ին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այսօրվա դրությամբ՝ մենք հնարավորություն ունենք Հայաստան բերել մոտ 25-30-ից ավելի նախագծեր, բայց այս պահին Հայաստանում զբաղվում ենք ընդամենը երկու նախագծերով:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկելու է «Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և Ռազմավարության իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» նախագիծը:
Արամի 72-80 հասցեի էլիտար նորակառույցում նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը իր և հարազատների անունով ձեռք է բերել ավելի քան 2 տասնյակ բնակարան:
«Միայն եթե արտաքին թելադրանք լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան շարժման հայտնի դեմքերից Աշոտ Մանուչարյանը` ի պատասխան հարցին, թե առաջիկա նախագահական ընտրություններին ընդդիմության կողմից միասնական թեկնածուի առաջադրումը որքանո՞վ է հավանական համարում, չնայած որ յուրաքանչյուր կուսակցություն ավելի շատ հակված է հանդես գալու սեփական թեկնածուով:
«Որպես առաջին քայլ` պահանջում ենք անհապաղ փաստաբաններին տրամադրել սույն գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը»:
«Ինձ համար Յուրիկ Վարդանյանի կարծիքը կարևոր չէ։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին՝ ասեմ, որ նա այն մարդն է, ով կանգնած է հայ ազգի և սպորտի կողքին, և նա մինչ այսօր սխալ որոշում չի կայացրել։ Նրա բոլոր որոշումները տեղին են եղել և դրական։ Իսկ կասե՞ք, թե ո՞ւր էր Յու. Վարդանյանը, երբ Գ.Ծառուկյանն օգնում էր սպորտին և կանգնած էր մեր բոլորի կողքին։ Կասե՞ք…»։
Մամիկ Մալխասյանի պատվիրատուներից են եղել տարբեր պետությունների նախագահներ, միջազգային ճանաչում ունեցող աստղեր, արաբական շեյխեր, հայկական շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ:
Կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար դրան զուգահեռ պետք է առավել լուրջ հիմքերի վրա բարձրացնել ՀՀ քաղաքացիների իրավագիտակցությունը` օրենքով նախատեսված իրենց իրավունքները և պարտականությունները կատարելու ուղղությամբ:
«Այսօր ինձ համար շատ կարևոր օր է: Սպասում եմ շնորհավորանքների»,-գրել է Քսենիա Սոբչակը:
Ինչո՞ւ է արտահերթ չվերթի մասին այդքան ուշ հայտարարվել, «Արմավիայից» պատասխանել են, որ նման հայտարարություն իրենք արել են միայն Հալեպի օդանավակայանի հետ համապատասխան համաձայնություն ձեռք բերելուց:
168.am-ի հարցին՝ հավանական համարո՞ւմ եք գալիք նախագահական ընտրություններում ընդդիմության կողմից միասնական թեկնածուի առաջադրումը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես «միասնական թեկնածուի» գաղափարը համարում եմ մտացածին և արհեստական: Իրականում պետք է ոչ թե միասնական թեկնածու, այլ ուժեղ թեկնածու»:
ԱԻՆ տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին բացահայտվել է 100 հազար դրամի գողության դեպք:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակցուհի Ռուզաննա Վարդանյանը 168.am-ին տեղեկացրեց, որ մինչ հուլիսի 25-ը` ներառյալ, Հայաստանը ռազմագերիներ չի ունեցել: