Շմայսը Ս. Սարգսյանի փոխարեն Փոստանջյանին կպատասխաներ այլանդակ բառերով

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ ԵԽ ԽՎ նիստում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ մեծ աղմուկ բարձրացրած հարցին, ասաց.

«Երկու բառ կասեմ` հայ տղերքը լավ տղերք են, սունաթված չեն: Նրանք` Զարուհու նմաններն էլ գնում են սունաթված թուրքերի մոտ, որ հեշտ զբաղվեն իրանց գործողություններով: Տղամարդու կարիք չունեն իրանք, պռոստը սունաթվածի կարիք ունեն»: Իսկ հարցին՝ եթե լինեիք Սերժ Սարգսյանի փոխարեն ի՞նչ կպատասխանեիք, նա արձագանքեց այսպես. «Վերջին այլանդակ բառերով և երեսին թքելով կշարունակեի դուրս գալ` անկախ նրանից` որտեղ կլինեի»: Նա նշեց, որ Զ. փոստանջյանին տեսնելուց հետո նրան ոչինչ չի ասի. «Իմ ինքնասիրությունն ու արժանապատվությունը թուրքի լամուկի հետ չեմ համեմատի, որ թույլ տամ դաժը իմ թուքն ընկնի իրա վրա»:

Տեսանյութեր

Լրահոս