Իրանի տնտեսությունը կապված է համաշխարհային տնտեսության հետ:
Համապատասխան փոփոխությունը կատարվել է այսօր՝ «Պաշտոնաթերթում» հրապարակվելուց հետո:
Նշվում է, որ Նոբելյան մրցանակի հարցում արդարացել են փորձագետների կանխատեսումները:
Հանրահավաքն անցկացվելու է ժամը 16.00-18.00-ին, Յասամալի շրջանի սպորտային համալիրում:
Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Փաստորեն, պետբյուջեից աշխատավարձ ստացող քաղաքացիներն առաջինն են վճարում Մաքսային միությանն անդամակցելու դիմաց՝ առայժմ իրենց աշխատավարձերի խոստացված, բայց իրականություն չդարձած բարձրացման չափով:
Փանջիկիձեն երկօրյա այցով Գերմանիա է մեկնել երեկ:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ-ը:
Քվեարկությունը մեկնարկելու է ժամը 08.00-ին և ավարտվելու է ժամը 19.00-ին:
2011 թվականի մարտին սկսված Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 115.000 մարդ:
՝ Ռուսաստանը С-300-ների փոխարեն կարող է Իրանին տրամադրել առավել ժամանակակից զենիթա-հրթիռային համալիրներ:
Պուտինը հայտարարել է, որ վիզային ռեժիմը միմյանցից կհեռացնի ԱՊՀ-ի գծով գործընկերներին
Նոր կանոնները թուրքական ոստիկանությանը հնարավորություն կտան բողոքի ակցիա պլանավորած մարդկանց ձերբակալել 12-24 ժամով՝ առանց դատախազի կամ դատավորի պահանջի (առանց դատական որոշման):
Այս մասին նա հայտարարել է երեկվա հանրահավաքի ժամանակ, որը նվիրված է եղել 2012 թվականի նախագահական ընտրություններում Ուգո Չավեսի հաղթանակի միամյակին:
Խոսքը գնում է Թուրքիայի ամենաարևելյան հատվածի մասին, որը հանձնվելու է մասնավոր սեկտորին:
10 տարվա ընթացքում երկրում ՆԱՏՕ-ի երկրների զինվորական կոնտինգենտի ներկայությունը չհանգեցրեց տարածաշրջանում կայունության ապահովմանը:
Ափաթուրայը հավելել է, որ ՆԱՏՕ-ն սերտորեն կհամագործակցի վրաց ժողովրդի ընտրյալի հետ:
Դա որոշակիորեն պայմանավորված է նրանով, որ չինացիներն ու նրանց բիզնեսն ակտիվացել են Վրաստանում:
Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 9-ին:
Մալիքիի խոսքերով՝ ներկայումս Իրաքում լուրջ դավ են նյութում:
Նա ընդգծել է, որ Եգիպտոսի նոր կառավարությանն ու պաշտպանության նախարարությանն անհրաժեշտ է ժամանակ՝ բանակում բարեփոխումներ անելու համար:
Չինական տարբերակի ընտրությունը չի կարող տեղավորվել ՆԱՏՕ-ի համակարգերի կամ էլ հավաքական պաշտպանության հնարավորություններում:
Այս մասին թերթին հայտնել են նրա դիվանագիտական աղբյուրները:
Հարավային Կորեայի ռազմածովային նավատորմի ներկայացուցչի խոսքերով՝ զորավարժությունները կարող են ընդհանրապես չեղյալ հայտարարվել:
Այս մասին նշված է Ադրբեջանի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում:
Հրթիռի արտադրությունը մեկնարկել է 2011 թվականին:
«Որ մի գյուղում ջուր չլինի, գազ չլինի, ո՞նց պետք ա լինի էդ գյուղացու կյանքը… Շան օրի, մի կերպ ապրում ենք: Արդեն յոլա էլ չենք գնում, համարյա գոյատևում ենք»,- ասում է Համբարձում պապն ու հավելում, որ իրենք գոնե սովետի տարիներին մի քիչ բան տեսան: Իսկ թոռներն ամեն ինչից են զուրկ:
Այս տարվա երկրորդ եռամսյակում Պետական եկամուտների կոմիտեին էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ-ում գործող 94,582 ընկերությունների 46%-ը կամ 43,488-ը:
Ալիևը նշել է, որ Պուտինի անվան հետ է կապված համաշխարհային արենայում Ռուսաստանի դիրքերի ամրագրումը, տարածաշրջանային ու միջազգային հարցերում նրա դերակատարության մեծացումը:
Ընդհանուր առմամբ, 2014 թվականի պետբյուջեում պաշտպանական ծախսերի մասնաբաժինը կազմել է 14.7 տոկոս: