Իրաքի արտգործնախարարը հոկտեմբերի վերջին ժամանելու է Թուրքիա

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Իրաքի արտգործանախարար Հոշիյար Զիբարին հոկտեմբերի վերջին այցելելու է Թուրքիա: Թերթի տվյալներով՝ այդ այցի շրջանակներում քննարկվելու են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, սիրիական ճգնաժամը, տնտեսական ու տարածաշրջանային հարցեր:

Ավելի քան մեկ տարի է, ինչ Իրաքի ու Թուրքիայի փոխհարաբերություններում նկատվում է լարվածություն: Դրա պատճառներից մեկն այն է, որ Իրաքը Թուրքիային մեղադրում է տարածաշրջանում գերիշխելու փորձեր ձեռնարկելու և հարևան երկրների ներքին գործերին միջամտելու փորձերի մեջ:

Բացի այդ, լարվածությանը նպաստում է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության հետ Թուրքիայի էներգետիկ համագործակցությունը: Խնդիրներ կան նաև «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) գործունեության հարցում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է գնել արտահանման ենթակա իրաքյան ողջ նավթը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031