
Փլուզում «Նաիրիտում»

«Նաիրիտ» գործարանում փլուզում է տեղի ունեցել: 168.am-ի տեղեկություններով՝ փլվել է հոր, որը նախկինում՝ գործարանի աշխատելու ընթացքում, օգտագործվել է աղաջրի պահպանման համար: Միջադեպի պատճառը, ըստ ամենայնի, անվտանգության կանոնների խախտումն է: Դա միակ հորը չի և չի բացառվում, որ կրկին անակնկալներ կլինեն:
Գործարանի լրատվական բաժնից 168.am-ին հայտնեցին, որ «նստել է ոչ արտադրական տարածքի մոտ 100 քմ մակերեսով հող» և ներկայումս այդ փոսի լցման աշխատանքներ են տարվում: