Բաժիններ՝

Այս տարի երկրից վտարվել է ավելի քան 30.000 օտարազգի. ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայություն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Ռուսաստանի տարածքից վտարվել և արտաքսվել է ավելի քան 30.000 օտար քաղաքացի: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության (ФМС) մամլո ծառայությունը:

Վերջինս հավելել է, որ այդ ողջ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է միգրացիոն օրենսդրության մոտ 2 միլիոն վարչական խախտում: Ռուսաստան մուտք գործելն արդեն իսկ փակ է 250.400 օտարազգիների համար:

Ընդհանուր առմամբ, ФМС-ի տվյալներով՝ ներկայումս երկրի տարածքում է գտնվում 11.3 միլիոն օտար քաղաքացի:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները խստացնելու են միգրացիոն ոլորտի օրենսդրությունը՝ խախտումների համար սահմանելով ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031