Բաժիններ՝

Ռուսաստանի իշխանությունները խստացնելու են միգրացիոն ոլորտի օրենսդրությունը. Վլադիմիր Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության առաջնային բաժանմունքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները խստացնելու են միգրացիոն ոլորտի օրենսդրությունը, ինչպես նաև սահմանելու են դրա խախտման համար պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև քրեական.

«Մենք խստացնելու ենք օրենսդրությունը՝ ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն: Հանցանքը կախված չէ ազգությունից կամ դավանանքից: Էթնիկ հանցանք գոյություն չունի: Կան օրինապահ մարդիկ և կան հանցագործներ:

Պետք է պաշտպանել նաև եկվորների շահերը, և աշխատանքը կազմակերպել այնպես, որ նրանք իմանան իրենց ժամանած տարածաշրջանի օրենքներն ու սովորույթները և պահպանեն դրանք: Իսկ նրանց հանդեպ, ովքեր չեն պահպանի դրանք, պետք է գործել օրենքով սահմանված կարգով: Այստեղ պետք է խստացնել օրենսդրությունը»:

Պուտինը հիշեցրել է, որ խորհրդային ժամանակներում գրանցումը խախտելու համար սահմանված է եղել քրեական պատասխանատվություն: Պուտինը նաև հիշեցրել է Պետդումային ներկայացված «Ներգաղթյալների երեխաներին դպրոց հաճախելու արգելքի մասին» օրինագծի մասին, որն արդեն իսկ հաղթահարել է առաջին ընթերցումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս