Բաժիններ՝

Գերմանիայի միավորումից 23 տարի անց արևմտյան ու արևելյան մասերի կենսամակարդակը շարունակում է մնալ տարբեր. Մերկել

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի միավորումից 23 տարի անց երկրի արևմուտքում և արևելքում բնակվող գերմանացիների կենսամակարդակների տարբերությունը շարունակվում է պահպանվել (Գերմանիայի միավորումը տեղի է ունեցել 1990 թվականի հոկտեմբերի 3-ին):

Այս մասին Գերմանական միասնության օրվա կապակցությամբ Շտուտգարտում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա հավելել է, որ իրենք դեռ անելիքներ ունեն այդ հարցում:

Նա ընդգծել է, որ երկրի արևելյան մասում գործազրկության մակարդակն ավելի բարձր է՝ համեմատած արևմտյան մասի հետ: Բացի այդ, Գերմանիայի արևելքում մարդիկ ավելի քիչ են վարձատրվում, քան՝ արևմուտքում: Մերկելը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց,ովքեր աջակցել են Գերմայիանիայի միավորմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս