«Բարգավաճն» իմ աչքի առաջ` իմ ընտրատարածքում, ավելի շատ փող է բաժանել, քան Հանրապետականն ու «Օրինաց երկիրը»: Ի՞նչ տարբերություն, եթե «Բարգավաճ Հայատանն» ու Հանրապետական կուսակցությունը տեղերով փոխվեն, ի՞նչը կփոխվի:
213 երկրների շարքում Թուրքիան 7-րդ հորիզոնականում է: Համաշխարհային ցանցին Թուրքիայից միացած են 31, 2 մլն օգտատերեր։ Ադրբեջանը գտնվում է 84-րդ տեղում՝ 854 020 օգտատերով, իսկ Վրաստանը գտնվում է 85-րդ տեղում՝ 816 140 օգտատերով:
Այսօր Ֆիլադելֆիայում «System of a Down»-ի համերգին բնապահպան ակտիվիստ Սերժ Թանկեանը կրել է Թեղուտի շապիկը, ի պաշտպանություն Թեղուտի փրկության: Շապիկի վրա գրված է եղել. «Թող ողջ աշխարհը իմանա, ԹԵՂՈՒՏԸ ՀԱՆՔ ՉԻ ԴԱՌՆԱ!!!»:
Ամռան` հուլիս-օգոստոս ամիսներին ձմերուկը հրաշալի միջոց է շոգի դեմ պայքարելու համար: Պարզվում է` մի շարք երկրներում օգոստոսի 3-ը նշվում է որպես ձմերուկի օր:
Երևանի կենդանաբանական այգին այս տարի 106 նոր բնակիչ ունի, որից 17-ը կաթնասուններ են, 89-ը՝ թռչուններ: Առաջին ծինը գրանցվել է 07.01.12թ., որը Անդրկովկասյան գորշ արջուկն է, իսկ վերջինը՝ 28.06.12թ. ծնված Եվրոպական եղնիկն է:
Մեղադրյալներից շատերը երկրի հաջողակ լիդերներից մեկը համարվող և մոտ ժամանակներում կրկին մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրություն ունեցող, նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուպա Սիլվայի մերձավոր շրջապատի մարդիկ են:
ԲՀԿ պատգամավորները ոչ թե միացել են ՀԱԿ-ին, այլ միացան հանրությանը հետաքրքրող հարցի շուրջ ավելի ակտիվ և արդյունավետ հսկողություն իրականացնելու նախաձեռնությանը, ինչպիսին այն թվում էր սկզբում:
«…Ինչ է՝ համաձայն չէ՞ք: Լավ չէ՞ր լինի, որ Հայաստանում լինեիք, թե՞ լավ չէր լինի, որ Ձեր ներդրումն ունենայիք»:
«ԲՀԿ-ի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» գործելաոճը, ըստ ամենայնի, դարձել է Հայ ազգային կոնգրեսի գործունեության հիմնական ուղենիշը: Տպավորություն է ստեղծվում անգամ, որ ԲՀԿ-ն ամենօրյա ռեժիմով մոնիտորինգի է ենթարկում ՀԱԿ ղեկավարների հայտարարություններն «այլընտրանքային ուժի մասին», և վերջիններս ջանք չեն խնայում Գագիկ Ծառուկյանին ու նրա ղեկավարած կուսակցությանը գոհացնելու համար»:
Օրեր առաջ Սյուզին արտերկրում նշեց իր ծննդյան 25-ամյա տարեդարձը: Ինչո՞ւ այդպես որոշեց` նշել ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում: «Ինձ համար իմ լավ ընկերների շրջապատում տոնելն ավելի հաճելի է, բայց այս անգամ այդպես ստացվեց, և շատ հաճելի էր, քանի որ տարբերվող ծնունդ ունեցա»,- ասաց նա:
«Պարապ երևույթներ են, անիմաստ ակցիաներ… անձամբ ես չեմ կարող ուշադրություն դարձնել, անհանգստանալ: Կարող եմ ընդամենը ասել, որ շատ ծիծաղելի էր… Այդ նույն ակցիաներին մասնակցող մարդիկ կարող էին հետաքրքրվել, թե իրական կյանքում ի՞նչ է կատարվում, և կարող էին փորձել որևէ բանով օգնել այդ մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն»:
Հայաստանի հյուսիս-արևմտյան դարպասները` Բագրատաշեն Սադախլո սահմանահատվածում այսուհետ մուտքի և ելքի համար կլինեն առավել դյուրին:
Նյու Յորքի մի բնակչուհի` կորեական բրնձի գինի գնելիս, խանութից վերցրած Մեգա ջեքփոթի խաղարկության կտրոնով շահել է 85 միլոն դոլար:
«Ի՞նչ է ստացվում, եթե Երվանդ Մանարյանը հանրահավաքներին քննադատում է իշխանություններին՝ նա լավն է, «պուպուշ է», իսկ եթե Սոս Սարգսյանն այլ հայացքներ ունի նա «քխ է»՝ խելքը թռցրած ծերուկ»,- գրում է Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը:
«Այդ նախագծի հռչակված դեռևս մակերեսային դրույթների հետ մենք հայտնել ենք հետևյալ դիրքորոշումը. անշուշտ այն արժանի է դիտարկման և քննարկման, որի շրջանակներում մենք ողջունում ենք ազգերի բարեկամության, ժողովուրդների հավասարության սկզբունքների հիման վրա նշված երկրների հետ համապարփակ և բազմակողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարը»:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել մարդկանց շահագործելու, այն է` օրգաններ` երիկամ, վերցնելու համար Ս. Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները և դատապարտել երկարատև ազատազրկման:
Նախաքննական մարմնի նման գործելաոճն ու նրա կողմից պարբերաբար խոչնդոտների հարուցումը հանրության համար միանշանակ լինելու են հասարակական ճնշումները մեծացնելու հրավեր:
Մեր տեղեկություններով` այս օրերին միջնորդավորված բանակցություններ են ընթանում իշխանության ՀՀԿ-ական թևի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի միջև` նախագահական ընտրություններում վերջինիս առաջադրման հարցի շուրջ:
Կտրականապես անընդունելի է երկրում քաղաքականացնել սպորտը և դրա հետ կապված խնդիրները: Սպորտը մաքրություն է և չպետք է կեղտոտվի որևէ մեկի ամբիցիաներով ու կարճ խելքով:
Հուլիսի 20-ին Մոսկվայի և Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին պարգևատրել է Ռուս Ուղղափառ եկեղեցու «Պատվի և փառքի» 2-րդ աստիճանի բարձրագույն շքանշանով:
«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանի դեմ գործով օգոստոսի 3-ի դատական նիստը հետաձգվել է ամբաստանյալի պաշտպան Ստեփան Ոսկանյանի բացակայության պատճառով:
Սպիտակի Ջրաշեն գյուղից 18-20 շաբաթական հղիությամբ 43-ամյա Հրածին Մալխասյանը հուլիսի 28-ին դիմել էր «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից տեղափոխվել է «Էրեբունի» բ/կ, որտեղ և մահացել է:
Կարծում եմ՝ նրանք (ՀՀԿ-ն) սխալ թույլ տվեցին նախորդ ընտրություններին, այսինքն՝ ՀՀԿ-ի թեկնածուն ճիշտ չընտրվեց: Այսօր այս նույն սխալը կրկնվում է, սակայն դա, իհարկե, ձեռնտու տարբերակ է ինձ համար:
: Մեր կորուստները եղել են ջերմատներում, որտեղ պոմիդոր է տնկված եղել: Այն էլ, բերքն արդեն մի քանի անգամ հավաքված է եղել, վերջին բերքահավաքի ընթացքում է գրանցվել միայն բերքի կորուստ: Մենք կատարել ենք ուսումնասիրություններ Մասիսի շրջանում:
«Քադաֆիի ռեժիմում նույնպես եղել են մարդիկ, ովքեր այդ ռեժիմի մասն են կազմել` նախարարներ և այլ զինակիցներ, սակայն, երբ ուժեղացավ պայքարը Քադաֆիի դեմ, և նրանցից շատերն անցան ժողովրդի կողմը, ոչ ոք նրանց չասաց, թե՝ դուք նախկինում եղել եք Քադաֆիի վարչակարգի մի մասը, և այլն, և նրանց անցումը ժողովրդի կողմից միայն ողջունվում էր և միայն ուժեղացնում էր հակաքադաֆիական ճակատը»:
Սոցիոլոգների կողմից կանադական CBC News հեռուստաալիքի կայքում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ հարցվածների կեսից ավելին կցանկանար անմահանալ կիբերտեխնոլոգիաների օգնությամբ:
«Ես հարց եմ տալիս ֆեդերացիայի նախագահին, ասում եմ՝ ինչի՞ համար է Օգսենի տղան`Առաքել Միրզոյանը, առանձին մարզվում: Ասում է` ես ի՞նչ անեմ, գնացել էր Ծառուկյանի մոտ, Ծառուկյանն էլ համաձայնվել էր: Ես ասում եմ` դա ճիշտ չէ, դա գործնական մոտեցում չէ»,- ասում է Յուրի Վարդանյանը:
Այն ծխողների մոտ, ովքեր ծխում են քնից արթնանալուց անիմջապես հետո, ուղեղի քաղցկեղի հավանականությունն ավելանում է մոտ 60 տոկոսով: Նման եզրահանգման են եկել ամերիկյան «Penn State» բժշկակական կենտրոնի գիտնականները, ովքեր պնդում են, որ առավոտյան ժամերին ծխելը մի քանի անգամ ավելի մեծ վնաս է հասցնում օրգանիզմին:
Կապանում շրջանառվող լուրերի համաձայն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը գնել է Կապանի մսի կոմբինատը: Այս օրերին կոմբինատի տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ:
Այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկման է դրվել ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 12-ի N 453-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, համաձայն որի` փոփոխություն կկատարվի հաշմանդամներին լսողական սարքերի տրամադրման կարգում: