Բաժիններ՝

Աֆրիկայում ուրբանիզացիայի ամենաբարձր տեմպերն են աշխարհում. ՄԱԿ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գրեթե 1.2 միլիարդ բնակչություն ունեցող Աֆրիկան ցուցադրում է ուրբանիզացիայի ամենաբարձր տեմպերն աշխարհում: Այս մասին նշված է ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի զեկույցում: Վերջինս հրապարակվել է այսօր՝ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում Բնակչության ու զարգացման միջազգային կոնֆերանսի բացման կապակցությամբ:

Եթե 1950 թվականին Սև մայրցամաքում քաղաքային բնակիչների քանակը կազմել է 33 միլիոն մարդ (ընդհանուր բնակչության 14.4 տոկոսը), ապա մինչև 2011 թվականն այդ ցուցանիշը աճել է մինչև 414 միլիոնի (39.6 տոկոս): Կանխատեսվում է, որ մինչև 2015 թվականն աֆրիկյան քաղաքներում կբնակվի 471 միլիոն մարդ՝ բնակչության 47.7 տոկոսը:

Նշվում է, որ քաղաքներն աստիճանաբար առավել մեծ մասնաբաժին են ստանում Աֆրիկայում ժողովրդագրական աճի ընդհանուր դերում: Դա տեղի է ունենում նրա շնորհիվ, որ մարդիկ գյուղերից տեղափոխվում են մեգապոլիսներ, և որ մի շարք գյուղական շրջաններ վերածվել են քաղաքային վայրերի:

Զեկույցում ընդգծվում է, որ Աֆրիկայում արագ ուրբանիզացումը շարունակվելու է նաև հետագայում: Կանխատեսումների համաձայն, մինչև 2030 թվականը քաղաքային բնակչության քանակը կհասնի մինչև 744 միլիոնի: Դա առաջացնելու է սոցիալական ոլորտի մի շարք լուրջ փոփոխություններ, որոնք մասնավորապես վերաբերելու են մարդկանց ապրելակերպին, կրթական ու առողջապահական համակարգերի աշխատանքային սկզբունքներին:

Հետազոտությունում նշված է, որ Աֆրիկան այսօր ապրում է երիտասարդների քանակի բուռն աճ: Աֆրիկացիների մոտ 42 տոկոսի տարիքը կազմում է 15-ից ցածր: Երիտասարդությունը վիթխարի ռեսուրս է, որն անհրաժեշտ է օգտագործել հանուն ողջ Աֆրիկայի տնտեսական զարգացման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս