ՌԴ Պետդուման դիտորդներ կուղարկի Ադրբեջան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պետդուման իր դիտորդներին ուղարկելու է Ադրբեջան՝ կապված այդ երկրի առաջիկա նախագահական ընտրությունների հետ:

Պատվիրակությունը գլխավորելու է Պետդումայի՝ ԱՊՀ-ի հետ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին (Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցություն): Պատվիրակության կազմում են ներառվելու խորհրդարանական բոլոր խմբակցությունների պատգամավորներ:

Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 9-ին: Ադրբեջանի ԿԸՀ-ը պաշտոնապես գրանցել է նախագահի 10 թեկնածուի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031