Բաժիններ՝

Ֆինանսական խնդիրների պատճառով Կիպրոսը հրաժարվել է «Եվրատեսիլ 2014»-ին մասնակցելուց

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիպրոսի պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը (CYBC) որոշել է չմասնակցել «Եվրատեսիլ 2014» միջազգային երաժշտական մրցույթին:

Դրա համար պատճառ է հանդիսացել երկրում տիրող տնտեսական ճգնաժամը: Բացի այդ, CYBC-ի տնօրենների խորհուրդը նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով հասարակական կարծիքը: CYBC-ը որոշել է նաև կտրուկ կրճատել 2014 թվականին իր ծախսերը՝ ելնելով սեփական բյուջեի հետագա կրճատումից:

«Եվրատեսիլ 2014»-ը անցկացվելու է հաջորդ տարվա մայիսին, Կոպենհագենում: Այս տարի այդ մրցույթին մասնակցելը Կիպրոսի համար արժեցել է մոտ 150.000 եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս