Էդվարդ Սնոուդենի մասին գիրք կգրեն
Screen Daily պորտալի փոխանցմամբ՝ բրիտանացի լրագրող Լյուկ Հարդինգը, ով նախկինում հանդիսացել է Ռուսաստանում բրիտանական Guardian թերթի թղթակից, գիրք է գրելու ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին, ով հանրության է ներկայացրել նրանց գործելաոճը:
Այս մասին հայտնել են պորտալի աղբյուրները: Գրքի անունը դեռ հայտնի չէ, գիրքը տպագրվելու է 2014 թվականի մարտին: Գրքում պատմվելու է քաղաքացիներին գաղտնալսելու ամերիկյան հատուկ ծառայությունների ծրագրերի բացահայտման մասին:
Էդվարդ Սնոուդենի մասին գրքի վրա աշխատում է նաև լրագրող Գլեն Գրինվալդը: Ներկայումս Սնոուդենը ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում: