Բաժիններ՝

Ռուսաստանի Կասպյան նավատորմը համալրվել է «Մախաչկալա» հրետանավակով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Մախաչկալա» նոր հրետանավակը ժամանել է Աստրախան՝ համարելու համար Կասպյան նավատորմը: Այս մասին այսօր հայտարարել է Կասպյան նավատորմի ներկայացուցիչ Ալեքսեյ Ռուլևը:

Նշվում է, որ «Բույան» նախագծի այդ նավը հաջողությամբ անցել է փորձարկումները և մոտ ժամանակներս կսկսի Կասպից ծովում կրել ծառայություն: «Մախաչկալան» հանդիսանում է Կասպյան նավատորմի կազմը համալրած «Բույան» նախագծի երրորդ նավը:

Ջրում փոքր ընկղմվածության և մեծ մանևրայնության շնորհիվ՝ այդ նավն ունակ է կատարել լայն առաջադրանքներ գետում, ծովի մերձակա գոտում, ինչպես նաև «նեղ» ջրատարածություններում: Այն ունակ է կրակային հզոր հարվածներ հասցնել հակառակորդի նավերին, ինչպես նաև ափերին՝ ծովային դեսանտ իջեցնելու հարցում հենակետեր մաքրելու համար:

Նավը կառուցված է սթելս տեխնոլոգիայով, ինչը նրան դարձնում է քիչ նկատելի՝ հակառակորդի ռադիոտեղորոշիչ դիտարկման միջոցների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս