Երեկ առավոտյան ԱԺ-ի առջեւ մեկնարկեց ֆեյսբուքյան «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» խմբի նախաձեռնած բողոքի ակցիան, որի հիմնական պահանջն էր ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին` որպես մեղադրյալ, ներգրավել հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ողբերգական դեպքին, եւ նրան ենթարկել քրեական պատասխանատվության: Հիշեցնենք, որ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի «Քիթ, կոկորդ, ականջ» բաժանմունքի պետ, մայոր, […]
Այսօր հուլիսի 5-ն է, օր, որը պաշտոնապես ներառված է Հայաստանի Հանրապետության տոնացույցում` որպես Սահմանադրության օր: Այս տարի կառավարության որոշմամբ «Սահմանադրության տոնը» նշելու համար քաղաքացիներին ամբողջ չորս հանգստյան օր է նվիրվել: Սահմանադրության օրը կամ տոնը մեր տոնացույցի, թերեւս, ամենահակասական, նույնիսկ` ամենավիրավորական տոնն է: Որքան էլ տարօրինակ ու ցավալի հնչի, իրականում հուլիսի 5-ը պետք է նշել ոչ […]
Վերջերս շրջանառվող տեղեկատվությունների համաձայն` Սպայկա բեռնափոխադրող ընկերությունը, որը զբաղվում է նաեւ գյուղմթերքների մթերմամբ, սկսել է մթերման գործընթացը, սակայն մթերվող ապրանքների համար չի վճարում համապատասխան գումարը: Կարբի գյուղի բնակիչները, ովքեր առաջիններից էին, որ իրենց մրգերն առաջարկել էին Սպայկային, հուսախաբ էին եղել` չստանալով ակնկալվող գումարները: Ըստ գյուղացիների, նույն ընկերության ներկայացուցիչները, առանց սահմանված պայմանագիր կնքելու, մթերել էին համապատասխան […]
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունները, թե իրենց կուսակցությունում դժգոհություն կա ղեկավար մարմինների նկատմամբ: Սակայն միաժամանակ ավելացրել է, որ դա ոչ թե դժգոհություն է, այլ բնական քննարկում: “Գերագույն ժողովում հիմնական հաշվետվությունը ներկայացնում է Գերագույն մարմինը, եւ բնական է, որ քննադատությունների թիրախն այդ մարմինն է: Ժողովը կավարտվի նրանով, […]
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը երեկ մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Այս մասին երեկ տեղեկացրել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը: Համաձայն ԱԺ ընթացակարգի, ԱԺ առաջիկա նիստի ընթացքում Հ. Աբրահամյանը պետք է հրապարակի Ռ. Հայրապետյանի դիմումը, եւ եթե 15 օրվա ընթացքում պատգամավորը ետ չվերցնի իր դիմումը, ապա կընդունվի որպես […]
“Ես կարծում եմ, որ սա մեր անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ իրողություն էր: Որեւէ մի դեպքի հետ համեմատել չի լինի, որովհետեւ մարդը գնացել է իր ժամանակն անցկացնելու, եւ սպասարկողը, ում նաեւ մարդը վճարում է, սպասարկելու փոխարեն` նրան ծեծում է մահվան աստիճան”,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով “Հարսնաքար” […]
Այս տարվա ընտրությունների արդյունքում Ազգային ժողովի կազմում ձեւավորված նոր խմբակցության բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով կառավարությունն այսօր խորհրդարանի աշխատակազմին հատկացրել է մոտ 22.5 միլիոն դրամ: Այդ մասին երեկ տեղեկացրել է կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նշենք, որ Ազգային ժողովում ձեւավորված նոր խմբակցությունը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես դաշինքի (ՀԱԿ) խմբակցությունն է:
Ազգային ժողովում երեկ պատգամավորների հավաքվելու պատճառը թեեւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի ելույթն էր, սակայն քննարկվող հիմնական թեման Հանրապետական խմբակցության արդեն նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականն էր: Հիշեցնենք, որ նա նախօրեին մանդատը վայր դրեց, քանի որ հունիսի 17-ին իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանում անվտանգության աշխատակիցներն եւ իր թիկնապահները դաժանորեն ծեծել էին զինվորական բժիշկ, մայոր Վահե […]
«Ես չգիտեմ ով է մեղավոր, որ Լեոնիդը զոհվեց, բայց մի պահ խենթանում եմ, և ասում երանի … երանի, որ զոհվեց ռազմի դաշտում, դարանակալ գնդակից և ոչ դարանակալ դեղահաբից…»:
ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով նախկին համազեկուցող Ջոն Պրեսկոտի հակառակորդը` տեղական ինքնակառավարման նախարար, պահպանողական Բոբ Նեյլը` պատասխանելով լիբերալ-դեմոկրատ Ալան Բեյթի հարցին, հայտարարել է, թե Պրեսկոտը Միացյալ թագավորության փոխվարչապետի պաշտոնում գտնվելու 9 ամիսների ընթացքում վարկային քարտերով ծախսել է 52.000 ֆունտ ստեռլինգ: Ըստ “Daily Mail”-ի` Պրեսկոտը փոխվարչապետի պաշտոնն զբաղեցրել է 1997-2007թթ.: Իսկ չվճարված ծախսերը եղել են այն ժամանակահատվածում, […]
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը այսօր ասուլիսում` անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին` ասել է, թե նա հորդորում էր ԲՀԿ-ին լինել ավելի ակտիվ, ինչը ծիծաղելի է: “Թե ինչ պետք է անի ԲՀԿ-ն, այդ կուսակցությունն արդեն արտահայտվել է՝ չի ընդունելու ընդդիմադիր կեցվածք, քանի որ ընդդիմություն լինելը ինքնանպատակ չի կարող լինել, իսկ ՀԱԿ առաջնորդի կողմից դա […]
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ուենցած ողբերգական միջադեպին. «Շատ լավ է, որ հանրությունն ըմբոստանում և պահանջում է, բայց եկեք օրենքը համարենք օրենք»,- ասել է Վլ. Գասպարյանը: Նաև հավելել է. «Նախաքննության ընթացքում, չեմ բացառում, որ որոշակի փոփոխություններ պետք է լինեն: Կլինե´ն, հնարավոր է, բայց, որ կլինեն արդար, […]
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով` ՀԱԿ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից հետո ՀԱԿ ներկայացուցիչներից որեւէ մեկը այն տպավորություն չի ստացել, թե 2013թ. նախագահական ընտրություններում ՀԱԿ-ը պաշտպանելու է ԲՀԿ-ի թեկնածուին: «Ես հակված չեմ այդպիսի զուտ տեսական խնդիրների մասին մտածելու: Ես համարում եմ ժամանակավրեպ այդպիսի խոսակցությունները: Մի’ շտապեք»,- այսօր ասուլիսում հայտարարել է Մանուկյանը: Նրա խոսքով` […]
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը այսօրվա ասուլիսում` խոսելով հունիսի 17-ին “Հարսնաքար” ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին, ինչի հետևանով մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ասել է, թե իր կուսակից պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը մասնակից չի եղել այդ միջադեպին: Նրա խոսքով` այդ միջադեպի ժամանակ Ռ. Հայրապետյանը տանը պառկած է եղել: «Չէ, ես հարց եմ տալիս, եթե […]
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մեիքյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով նոր ձևավորված ԱԺ-ին, ասել է, թե այն ընդդիմությունը, որը փողոցում արդարություն էր պահանջում “համակերպվեց, մտավ խորհրդարան եւ համաձայնեց չնչին տեղերին”: Ըստ նրա` այսօրվա ԱԺ-ն դեռևս հասարակությանը չի պատկանում. “Մենք ունենք ԱԺ, որտեղ իշխանությունն ունի անհրաժեշտ մեծամասնություն, դա չեմ գնահատում ոչ լավ, ոչ վատ, այլ իրողություն է, որի հետ […]
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական բարեփոխումներ իրականացնել մաքսային ընթացակարգերի պարզեցման, ձևակերպումների նվազեցման, փաստաթղթաշրջանառության կրճատման, ընդհանրապես, •ործընթացի ազատականացման ուղղություններով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ըստ ՊԵԿ-ի` հերթական քայլը` բիզնեսին ընդառաջ, ենթաակացիզային ապրանք ներկրող ընկերություններն այլևս ստիպված չեն ապրանքի ակցիզային դրոշմանիշը փակցնել արտերկրում: “Ակցիզային հարկի մասին” ՀՀ օրենքի […]
Երեկ Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի դեպքը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. “ՄԻԺԻ-ն ցավակցում և իր քաղաքացիական գոտեկցությունն է հայտնում Վահե Ավետյանի ընտանիքի անդամներին, նրա բոլոր հարզատներին ու ընկերներին: Ս.թ. […]
ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանը, ով դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, ամենայն հավանականությամբ, չի բողոքարկի դատավճիռը: Այս մասին news.am-ի թղթակից հետ զրույցում ասել է Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը: Հիշեցնենք, որ բողոքարկելու համար հայց ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է հուլիսի 2-ին: Փաստաբանն այս ընթացքում պարբերաբար հանդիպել է Մարգար Օհանյանի հետ, նա ժամանակ էր խնդրել, […]
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով հուլիսի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Կիեւ: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա գործընկերոջ՝ Վիկտոր Յանուկովիչի հետ: Այնուհետև Ուկրաինայի նախագահի եւ բարձրաստիճան այլ հյուրերի հետ միասին Սերժ Սարգսյանը Կիեւում կդիտի նաեւ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության «Եվրո-2012» եզրափակիչ խաղը:
Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Միջազգային իրավունքի եւ դիվանագիտության արվեստների մագիստրոս Վիգեն Սարգսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է. «Անկեղծ զարմանքով ընթերցեցի Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գրառումը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի իր գնահատականներով: Զարմանքիս հիմնական պատճառն այն է, որ հեղինակը ողջ տեքստը կառուցում է ենթադրությունների վրա (առատորեն օգտագործվում են «հավանաբար», «շատ […]
Լատվիան հինգշաբթի օրը դարձավ 100-րդ երկիրը, որը Հիլարի Քլինթոնն այցելել է որպես ԱՄՆ պետքարտուղար: Ինչպես հաղորդում է PolicyMic-ը, այս ամսվա սկզբին Քլինթոնը գերազանցել է Մադլեն Օլբրայթի ռեկորդը, ով պետքարտուղարի կարգավիճակով այցելել էր 96 երկիր: Քլինթոնը PolicyMic կայքին է ուղարկել իր 100 լուսանկարները, որոնք արվել են իր արտասահմանում եղած ժամանակ: news.am-ը ներկայացնում է դրանցից մի քանիսն` […]
Հայաստանում էլեկտրոնային առեւտրի զարգացմանը մեծապես կնպաստի մեր երկրում վերջերս ներդրված էլեկտրոնային փողի համակարգը: 2012թ. ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ` «Իդրամ» ընկերությունը էլեկտրոնային փող թողարկելու եւ սպասարկելու թույլտվություն է ստացել: Արդյունքում՝ Հայաստանում առաջին անգամ ներդրվում է էլեկտրոնային փողի համակարգը, ինչի շնորհիվ ինտերնետ միջավայրում առեւտուրը հնարավոր կլինի իրականացնել առավել հեշտ կերպով: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում […]
Երևան քաղաքի երթուղային տաքսիների վերանորոգումն ու բարեկարգումն ընթացքի մեջ է: Հիշեցնենք, որ ներքաղաքային հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի պահանջներից ելնելով, Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունում մայիսի 31-ին, ըստ հաստատված ժամանակացույցի, մեկնարկել են երթուղիների մրցույթները: Գնահատման պարտադիր չափանիշների մեջ մտնում են մեքենայի տեխնիկական վիճակը, արտաքին տեսքը, ուղևորասրահի հարմարավետությունը, նստատեղերի անհրաժեշտ քանակը և այլն: Սահմանված պահանջի […]
Խոսակցություններն այն մասին, թե Հայաստանում անպտղությունն անհամեմատ աճել է, հաստատում են նաև մասնագետները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին մասնագետները: Գինեկոլոգ Արման Սահակյանը և հոգեբան Սիրանուշ Անդրեասյանը այսօրվա ասուլիսում խոսեցին բուն անպտղության պատճառների ու դրանց կանխարգելման եղանակների մասին: Ըստ գինեկոլոգ Արման Սահակյանի, այսօր բժշկի այցելող դեռ չամուսնացած զույգերի թիվն աճել է: Եթե նախկինում սկեսուրներն ու […]
Ռուսաստանյան «Խնայբանկը” հայտատարել է որ “МММ 2011” և “МММ 2012” կառույցների մասակիցների հետ ոչ մի անմիջական կապ չունի, և հայտարարություններ չի անում` ցանկացողներին ստիպելով կատարել ներդրումներ բուրգի մեջ: Այս մասին ասված է բանկի մամլո հաղորդագրության մեջ: Ըստ հաղորդագորության` բուրգի ղեկավարությունը տարածում էր տեղեկատվություն բանկի անունից և թռուցիկներ “МММ 2011” և “МММ 2012”, ինչպես նաև օգտագործում […]
“Առաջընթացը, որին երկօրյա Բրյուսելյան գագաթնաժողովի ընթացքում հասան Եվրամիության անդամ երկրների ղեկավարները , պետք է աջակցություն ցուցաբերվի եվրոպական միացյալ արժույթի եվրոյի հանդեպ”,- այս մասին երեկ հայտարարել է Եվրոպական Կենտրոնական Բանկի նախագահ Մարիո Դրագին: Գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության անդամ երկրների ղեկավարները հաստատել են կայունության պակտը մի շարք լրացումներով հանդերձ: Մասնավորապես դժվար կացության մեջ հայտնված բանկրի կրկնակապիտալիզացումը պետք է […]
Նավթի գինը համաշխարհային շուկայում ռեկորդային աճ է արձանագրել, ինչը պայմանավորված է իրանական նավթի նկատմամբ ԵՄ հայտարարած էմբարգոյով: Կանխատեսվում է, որ կես տարի հետո իրանական նավթի գինը կթանկանա 20 դոլարով, ինչը Թեհրանին 10 մլրդ դոլարի եկամուտ կբերի: Ներդրողները ակնկալում են, որ ֆինանսական դրության բարելավումը եվրոպական տարածաշրջանում բարենպաստ ազդեցություն կունենա ամբողջ աշխարհի ածխաջրածնի պահանջարկի վրա: Օգոստոսյան […]
«Պարոն Սարգսյան, Հանրային խորհուրդը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որով ըստ էության, Ձեզ մեղադրում է նախորդ տարիներին հսկայական գումարներ աշխատելու մեջ: Հետաքրքիր է, ի՞նչ գումարներ եք աշխատել», Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասաց. «Միշտ հարգանքով եմ վերաբերվել Վազգեն Մանուկյանին և բարձր եմ գնահատում նրա անցած ճանապարհը: Անկեղծ ասած, նրա տրամաչափի պետական […]
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հաղորդագրություն է տարածել, որում մեկնաբանում է Նարեկ Սարգսյանի` “168 ժամ” թերթում հրապարակված հարցազրույցին: Մանուկյանի պատասխանում մասնավորապես ասված է. “ՀՀ Հանրային խորհուրդն ունի 12 հանձնաժողով և 69 ենթահանձնաժողով, և իր գործունեության 3 տարիների ընթացքում բազմաթիվ հարցեր է բարձրացրել՝ գիտության, կրթության, բնապահպանության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, հեռուստատեսության, պետաիրավական և այլ ոլորտների խնդիրների հետ կապված: […]
“BlackBerry” սմարթֆոնների արտադրող կանադական Ռեսերչ ին Մոշն (“Research in Motion” (RIM)) ընկերությունը հայտատրել է իր ընկերության 5000 աշխատակցի կրճատման մասին: Ինչպես տեղեկացնում է “Ֆրանսպրես” գործակալությունը` ընկերությունը եռամսյակի ընթացքում կրել է մինչև 518 մլն դոլարի վնաս: Ընկերության եռամսյակային հաշտվետվության մեջ նշվում է նաև վաճառքի ծավալների անկման մասին: Բացի դրանից` RIM-ը մինչև 2013 թվականը հետաձգել է իր […]