Բաժիններ՝

Բաղդադի հարավում գտնվող եկեղեցու մոտ երկու պայթյուն է գրանցվել. կան զոհեր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաղդադի հարավային հատվածում տեղի է ունեցել երկու պայթյուն, որոնց հետևանքով զոհվել է 20 և վիրավորվել է մոտ 50 մարդ: Այս մասին հայտնել են արաբական հեռուստաալիքները:

Նշվում է, որ Բաղդադի հարավային հատվածում գտնվող եկեղեցում պայթեցվել է պայթուցիկով լի մեքենա, ինչին հաջորդել է ևս մեկ պայթյուն: Ոստիկանությունը չի բացառում, որ զոհերի քանակը կարող է աճել, քանի որ տասնյակ տուժածներ հիվանդանոց են բերվել ծանր վիճակում:

Հարձակման պատասխանատվությունը դեռ չի ստանձնել Իրաքում գործող ծայրահեղական խմբավորումներից և ոչ մեկը: Դիտորդները կարծում են, որ այդ պայթյունների հետևում կարող են կանգնած լինել «Ալ-Քաիդայի» հետ կապված իսլամականները:

Այս տարի Իրաքում գրանցված ահաբեկչությունների ու զինված հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 8000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս