Բաժիններ՝

Թուրքական ոստիկանության շարքերից հեռացվածները դատի են տալիս Էրդողանին

Թուրքական Bugün թերթի փոխանցմամբ՝ վերջին օրերին թուրքական ոստիկանության շարքերից հեռացվել է մոտ երկու տասնյակ մարդ, որոնք բացահայտել էին կոռուպցիոն խոշոր գործունեություն և ձերբակալել էին նախարարների որդիներին: Այժմ նրանք դատի են տվել իշխանություններին:

Ոստիկանները պահանջում են վերականգնել իրենց պաշտոնները և վճարել փոխհատուցում: Emniyyet-Sen հասարակական կազմակերպության ղեկավար Ֆարուք Սեզերը հայտարարել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում դատական գործընթացի ուղղությամբ՝ ամբողջովին վերականգնելու համար ոստիկանների իրավունքները:

Նշվում է, որ Էրդողանը պաշտոնանկ է արել ոստիկանության բոլոր սպաներին ու դատախազներին, որոնք բացահայտել են կոռուպցիոն լայն ցանց, որում ընդգրկված են եղել կառավարության անդամները, նրանց որդիներն ու խոշոր գործարարներ: Պաշտոնանկ արվածների թվում է հայտնվել նաև Ստամբուլի ոստիկանապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031