Բաժիններ՝

Առաջիկա ժամերին Թուրքիայում կոռուպցիոն գործով կիրականացվի ձերբակալությունների երկրորդ ալիքը. Radikal

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ շուտով Թուրքիայում կգրանցվի կոռուպցիայի ու մեքենայությունների գործով ձերբակալման երկրորդ ալիքը: Անվտանգության ծառայությունն արդեն իսկ ստացել է համապատասխան հրամանը:

Հետաքննությունը վարում է «Էրգենեքոնի» գործը քննած դատախազ Մուամմեր Աքքաշը: Դատախազությունն արդեն իսկ արտոնել է գործողության անցկացումը և հաստատել է այն չինովնիկների ցուցակը, որոնց ձերբակալելու են:

Ձերբակալությունների երկրորդ ալիքը մեկնարկելու է առաջիկա ժամերին: Դրա հիմնական նպատակը բարձրաստիճան չինովնիկների կոռուպցիոն ցանցի վնասազերծումն է: Ձերբակալությունների առաջին ալիքն իրականացվել էր նախորդ շաբաթ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում արդեն իսկ հրաժարական են տվել այն երեք նախարարները, որոնց որդիները հայտնվել էին կոռուպցիոն սկանդալի կենտրոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս