
Մոսկվայում գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայում գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ +3.5 աստիճան: Այս մասին գործակալությանը հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի մասնագետը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այսօր Մոսկվայում գերազանցվել է 1910 թվականի ռեկորդը, երբ գրանցվել էր +3.1 աստիճան ջերմաստիճան, մինչդեռ այսօր ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը բարձրացել է մինչև +3.5 աստիճան:
Մասնագետի խոսքերով՝ այդպիսի ջերմաստիճանն ավելի շուտ բնորոշ է գարնանային, քան՝ նախաամանորյա օրերին: Օդերևութաբանը հավելել է, որ վաղը Մոսկվայում նույնպես կարող է գրանցվել ռեկորդային ջերմաստիճան: