2013 թվականին զենքի ու ռազմական տեխնիկայի ներկրման ցուցանիշով Թուրքիան 7-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 15-րդը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին զենքի ու ռազմական տեխնիկայի ներկրման ցուցանիշով Ադրբեջանը զբաղեցրել է 15-րդ տեղն աշխարհում: Այս մասին նշված է Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տարածած տեղեկատվությունում:
Դրանում նշված է, որ Ադրբեջանը 2013 թվականին զենքի ու ռազմական տեխնիկայի ներկրման վրա ծասխել է 1 միլիարդ և 257 միլիոն ամերիկյան դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականին աշխարհի երկրները զենքի գնման վրա ծախսել են առնվազն 65 միլիարդ և 982 միլիոն ամերիկյան դոլար, ինչն ամենաբարձր ցուցանիշն է՝ «Սառը պատերազմի» ավարտից սկսած:
Զենքի գնման հարցում առաջին տեղը զբաղեցրել է Հնդկաստանը (9943 միլիոն դոլար), ապա գալիս են Սաուդյան Արաբիան (5329 միլիոն դոլար), Մեծ Բրիտանիան (3626 միլիոն դոլար), ԱՄԷ-ն (3511 միլիոն դոլար), ԱՄՆ-ը (2502 միլիոն դոլար), Քուվեյթը (2451 միլիոն դոլար), Թուրքիան (1733 միլիոն դոլար), Թայվանը (1730 միլիոն դոլար), Ինդոնեզիան (1718 միլիոն դոլար), Եգիպտոսը (1629 միլիոն դոլար):
Զենքի խոշորագույ ներկրողների երկրորդ տասնյակում Չինաստանը զբաղեցրել է 11-րդ տեղը (1547 միլիոն դոլար), ապա գալիս են Ավստրալիան (1447 միլիոն դոլար), Վենսեուելան (1297 միլիոն դոլար), Սինգապուրը (1260 միլիոն դոլար), Ադրբեջանը (1257 միլիոն դոլար), Պակիստանը (1220 միլիոն դոլար), Մարոկկոն (1200 միլիոն դոլար), Ֆինլանդիան (1141 միլիոն դոլար), Հունաստանը (1131 միլիոն դոլար) և Բրազիլիան (1059 միլիոն դոլար):