Բաժիններ՝

Երևանի ավագանին հաստատեց 69 միլիարդանոց բյուջեն

Դեկտեմբերի 25-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացվել  Երևան քաղաքի 2014թ. բյուջեի նախագիծը: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ով ներկայացրել է նախագիծը, նշել է, որ Երևան  քաղաքի 2014  թվականի  բյուջեի  նախագիծը  կազմվել  է «Հայաստանի  Հանրապետության  բյուջետային  համակարգի  մասին»  և  «Երևան  քաղաքում տեղական  ինքնակառավարման  մասին »  ՀՀ  օրենքների  պահանջներին  համապատասխան,  որի  ձևավորման  հիմքում  ընկած  են  խնայողականությունը,  հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, հավաստիությունն ու  հստակությունը: Քաղաքապետի տեղակալը նաև նշել է, որ նախագիծը օրենքով սահմանված կարգով և ժամկետում քննարկվել և արժանացել է Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հավանությանը, ինչպես նաև կազմակերպվել են նախագծի վերաբերյալ հանրային լսումներ:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Երևանի ավագանին քվեարկության մասնակից 58 անդամների ձայների 39 կողմ, 5 դեմ և 14 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատել է Երևան քաղաքի 2014թ. բյուջեն, ըստ որի  կանխատեսվում է.  եկամուտների գծով՝ 69,091,815.9 հազ. դրամ, ծախսերի գծով՝ 69,491,815.9 հազ. դրամ, պակասուրդը` 400,000.0 հազ. դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս