Այսօր սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրումների վերջին օրն էր: Ժամը 18:00-ին ավարտվեց առաջադրումների ժամկետը:
ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնարարքի գործով տուժող կողմի ներկայացուցիչներին ևս մի քանի օր տրամադրել գործի նյութերին ծանոթանալու ու գործի վերաբերյալ միջնորդություններ անելու համար:
Մոսկվայում բացահայտվել է խարդախների խումբ, որը ստեղծել էր փողերի անօրինական կանխիկացման մեջ մասնագիտացած ընդհատակյա բանկերի մի ամբողջ ցանց: Անօրինական բիզնեսի կազմակերպիչ Ջեյխուն Ահմեդովի նկատմամբ հայտարարված է դաշնային հետախուզում:
Համաձայան ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ՀՀ բնակչության ծերացման վերաբերյալ հետազոտության տվյալների` տղամարդկանց մահացությունն իր գագաթնակետին է հասնում 70 տարեկանից հետո: Բացի դա, նկատվել է օրինաչափություն, ըստ որի` գյուղաբնակ կանայք և տղամարդիկ ավելի երկար են ապրում (միջինում 5 տարի), քան քաղաքաբնակները:
Օրերս 168.am-ը տեղեկություն էր ստացել այն մասին, որ մանկատների բեռնաթափման ծրագրով Վանաձորի մանկատնից մի քանի երեխա վերադարձվել է կենսաբանական ընտանիք:
Օգոստոսի 9-ին, ժամը 20:00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գրիբոյեդովի փողոցի մի բնակարանից հայտնաբերել են ներարկիչներ և սրվակներ` թափանցիկ հեղուկներով, տարբեր դեղահաբեր և թմրամիջոց պատրաստելու այլ պարագաներ: Նույն բնակարանից բերման են ենթարկվել 1973թ. ծնված Ալեքսանդր Ա.-ն, 1972թ. ծնված Արթուր Դ.-ն և 1975թ. ծնված Ռուբեն Մ.-ն:
«Հացաթխման համար տարեկան մոտ 1000 տոննա քիմիական և սինթետիկ քիմիական և արհեստական բարելավիչներ են մտնում Հայաստան: 1000 տոննան բավական մեծ թիվ է մեր երկրի համար: Բարելավիչը պարունակում է գենախախտ սոյա, պերոքսիդային միացություններ, օրգանական թթուներ, էմուլգատորներ,կոնսերվանտներ, ներկանյութ, հոտի և համի արհեստական բաղադրիչներ: Մի խոսքով` աղբ է:
Նպատակը տուգանելը չէ, այլ մեր համաքաղաքացիներին կրկին ու կրկին հիշեցնելը, որ շրջակայքում կան ծերեր, հիվանդ մարդիկ, երեխաներ, որոնց գիշերային անդորրը խանգարվում է հրավառությունների պատճառով:
Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր աշխատասենյակում հանկարծամահ է եղել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մարսել Մաթևոսյանը:
Հայաստանում թեև բնածին արատով երեխաների թիվն աճում է, այդուհանդերձ, Առողջապահության նախարարության (ԱՆ) մասնագետները հավաստիացնում են, որ ոչ թե բնածին արատներով նորածինների դեպքերն են շատացել, այլ` այդ արատների հայտնաբերման եղանակներն են Հայաստանի համար հասանելի դարձել:
Ըստ Մարթեն Յորգանցի՝ դժբախտաբար ինքը հայ երգիչ-երգչուհիներից ոչ մեկին մոտիկից չի ճանաչում և նրանցից որևէ մեկի հետ ոչ միայն երբևէ չի համագործակցել, այլև կողք-կողքի չի նստել ու զրուցել:
«Այսօր գումարը կյանքում շատ բան է որոշում, բայց ես այդ «վիրուսներին» կանվանեի «մոլախոտեր», որովհետև կան դաշտեր, որտեղ աճում են գեղեցիկ ծաղիկներ, և կան մոլախոտեր, որոնք վնասում են ծաղիկների աճին: Եվ նման երևույթներ շատ կան երգարվեստում, բայց նրանք չեն ունենում երկար գործունեություն, իրենց ասելիքը շուտ է սպառվում»:
Քրիս Բոհջալյանի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքն ԱՄՆ-ի բեսթսելլերների շարքում առաջատարներից է:
Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Հեբեյ նահանգում հորդառատ անձրևների պատճառով Չինական պատի մի մասը փլուզվել է:
«Մենք համարում են, որ ՏԻՄ ընտրություններն ամենախոցելին են` ընտրակեղծարարության, կաշառքի, վարչական ճնշումների առումով, այդ պատճառով քաղաքապետերի մակարդակով շատ քիչ հավանական է, որ մասնակցենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել:
«Հարսնաքարի» գործով տուժող կողմը 2 օրվա ընթացքում մտադիր է բողոքարկել գործի նյութերին ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ չտրամադրելու` ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության որոշումը ՀՀ գլխավոր դատախազություն:
Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում՝ նախքան օրակարգի հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է «Հանրապետական կուսակցություն» խմբակցության նիստում միաձայն կողմ քվեարկությամբ խմբակցության ղեկավար ընտրված Սերգեյ Մկրտչյանին:
Google-ը որոնման իր համակարգն ու էլեկտրոնային փոստի ծառայությունը միմյանց այնպես կմիավորի, որ օգտագործողների կողմից կատարվող որոնումների արդյունքներում կերևա նաև նրանց փոստարկղերի պարունակությունը:
«Ես ինքս վատ չեմ զգում, որովհետև Հակոբյան Մաքսիմի նշանակած կադրերը հակաազգային կամ որևէ վատ արարք չեն անում: Պարոն Հակոբյանը նաև իմ շտաբի պետն է: Ես երբևէ շտաբ չեմ դնում, բայց Հակոբյան Մաքսիմին ընդունում եմ՝ որպես իմ շտաբի պետը»:
Երևանի պետական կոնսերվատորիայում ուսանելու նպատակով 2003 թվականին Լիբանանից Հայաստան տեղափոխված Րաֆֆի Միքայէլեանը 2008թ. ավարտելով Կոնսերվատորիան` 2009թ. ստանձնել է հաշմանդամ մարդկանց «Փարոս» երգչախմբի ղեկավարությունը: Երգչախմբի գործունեության շուրջ զրուցեցինք Րաֆֆիի հետ:
Մի խումբ կինոգործիչներ հայկական կինոյի իրավիճակային վերլուծությունը նկարագրող զեկույցով դիմել էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին`ծավալուն մի փաստաթուղթ ներկայացնելով նրանց:
Այսօր շոու-բիզնես մուտք գործելը դժվար չէ, իսկ այն արտիստները, ովքեր ուզում են որակյալ աշխատանք կատարել, չպետք է դիմեն նման քայլերի: Նրանք պետք է պարզապես իրենց գործով զբաղվեն, որակյալ աշխատանք ներկայացնեն երկրպագուներին: Մարդիկ կարողանում են տարանջատել որակյալն ու անորակը, լավ և վատ կատարումները:
«Ես կարծում եմ` սա այն դեպքն է, որ նույնիսկ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն է լինելու, որովհետև սա մեր պետության հետագա ճակատագրի հարցն է: Շատ դժվար է այսօր որոշել, թե որ ուղղությամբ մենք կարող ենք շահել, հետևաբար` սա այն դեպքն է, երբ պետք է շատ բաց քննարկումներ անցկացվեն, փաստերը ներկայացվեն ժողովրդին, և նույնիսկ՝ հանրաքվե անցկացվի»:
Սուրճը չի կարող լինել ուռուցքի առաջացման պատճառ, սակայն այն սուրճը, որը պարունակում է անտիօքսիդանտների բարձր տոկոս, կարող է մարդու ԴՆԹ-ի վնասվածքը կանխել:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության թվով ութ անդամներ այսօր պաշտոնապես դուրս են եկել կուսակցությունից: Նրանց թվում են Արարատ Զուրաբյանը, Կարեն Սավզյանը, Հրաչ Հակոբյանը, Արմեն Բաղդասարյանը, Վալենտինա Միրզոյանը և կուսակցության վարչության հիմնադիր անդամներ Գառնիկ Գևորգյանը, Կարեն Կարապետյանը և Դավիթ Առաքելյանը:
«Հանրապետության նախագահի անցած ճանապարհը, այսօրվա դիրքերը՝ և՛ ներսում, և՛ դրսում՝ արտաքին աշխարհում, այնպիսինն են, որ նույն Գալուստ Սահակյանի չլինելը որևէ խոչընդոտ չի լինի նախագահի ընտրություններին, ուր մնաց Վարդան Ղուկասյանին»:
«Կոտայքի մարզում ՀՀԿ թեկնածուների առաջադրման հարցը դեռ չի քննարկվել»,- այս մասին 168.am-ին ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանը` պատասխանելով հարցին՝ արդյոք Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն թեկնածու առաջադրելո՞ւ է, թե՞ ոչ:
Շիրակի մարզում բերքի իրացման խնդիր է առաջացել: Թեև մարզը կարտոֆիլի բարձր բերքատվություն ունի, սակայն իրացման խնդիրը դեռևս անլուծելի է:
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Ռենատ Կուզմինը հայտարարել է, որ Յուլյա Տիմոշենկոն մեղադրվում է պատգամավոր Եվգենի Շչերբանի սպանության մասնակցության մեջ: Նրա խոսքով՝ իրենց մոտ ամեն ինչ «պատրաստ» է, և սպասում են, թե երբ Տիմոշենկոյի ինքնազգացողությունը կլավանա, որպեսզի այցելեն նրան: