Իրանի ու «Վեցյակի» հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 18-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի ու «Վեցյակի» միջև հաջորդ հանդիպումը պետք է տեղի ունենա փետրվարի 18-ին Վիեննայում: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մաննը:

Վերջինիս խոսքերով` հանդիպումն անցկացվելու է քաղաքական տնօրենների մակարդակով: Իրանի ու «Վեցյակի» նախորդ հանդիպումն անցկացվել է 2013 թվականի նոյեմբերի 24-ին: Դրա ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն ուժի մեջ մտան այս տարվա հունվարի 20-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728