
Ռուբեն Վարդանյանն ընդգրկվել է IFC ֆինանսական կորպորացիայի միջազգային խորհրդի կազմում

РБК daily-ի փոխանցմամբ՝ «Տրոյկա Դիալոգի» նախկին ղեկավար և «Սբերբանկի» նախագահ Գերման Գրեֆի գործող խորհրդական Ռուբեն Վարդանյանն ընդգրկվել է IFC ֆինանսական կորպորացիայի միջազգային խորհրդի կազմում և կարող է գարնանը լքել «Սբերբանկը»:
Այս մասին РБК daily-ին հայտնել են «Սբերբանկում» նրա երկու աղբյուրները: Վարդանյանը նույնպես հաստատել է այդ տեղեկատվությունը: Վարդանյանի խոսքերով՝ IFC-ի խորհրդի կազմում ընդգրկվել են տարբեր երկրների, այդ թվում նաև Հնդկաստանի ու լատինամերիկյան երկրների մակրոտնտեսագետներ:
РБК daily-ի հետ զրույցում Վարդանյանը մանրամասնել է, որ իր առաջադրանքների թվում լինելու է IFC-ի աշխատանքների բարելավումը՝ կապված ներդրումային քաղաքականության ու հաճախորդների հետ փոխգործակցության հետ: Վարդանյանը դարձել է IFC-ի խորհրդում Ռուսաստանի միակ ներկայացուցիչը:
Ներկա դրությամբ Վարդանյանը «Սբերբանկի» նախագահ Գերման Գրեֆի խորհրդականն է: Մինչ այդ նա հանդիսացել է Сбербанк CIB-ի՝ պետբանկի ներդրումային ստորաբաժանման, համաղեկավար: Չի բացառվում, որ Վարդանյանը կարող է արդեն գարնանը լքել «Սբերբանկը»: