
Քերին Լավրովին կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի իշխանությունների վրա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի իշխանությունների վրա` արագացնելու համար Լաթաքիայի նավահանգստից քիմիական զենքի դուրս բերումը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը: Վերջինիս հաղորդմամբ` Քերին Լավրովին հայտնել է, որ անընդունելի են այդ աշխատանքների տեմպերը: Քերին նաև բարձրացրել է Սիրիայում առկա հումանիտար իրավիճակին առնչվող հարցեր: Դա մասնավորապես վերաբերվում է պաշարված շրջաններին, այդ թվում նաև Հոմսին:
Բացի այդ, Քերին ու Լավրովը քննարկել են խաղաղության բանակցությունների հաջորդ փուլի հեռանկարները: Քերին առաջնահերթ է համարել փոխադարձ համաձայնությամբ անցումային կառավարության ստեղծումը: Սրանի առաջ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հայտարարել էր, որ Սիրիան հետ է մնում քիմիական զենքի դուրս բերման գործընթացի գրաֆիկից: