
Եմենի հյուսիսում գրանցված բախումներում զոհվել է առնվազն 60 մարդ

France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Եմենի հյուսիսում երեկ բախումներ են տեղի ունեցել «Ալ-Հուսի» շիական շարժման և երկրի խոշորագույն ցեղ, սալաֆիական Հաշիդի միջև, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ:
Բախումները գրանցվել են Ամրան նահանգում, ուր հակամարտող կողմերի միջև ինտենսիվ մարտեր են ընթանում հունվարից սկսած, երբ «Ալ-Հուսիի» զինյալները գրավեցին սալաֆիների մի շարք հենակետեր: Երեկվա բախումները հանդիսացել են այդ ողջ ընթացքի ամենաարյունալի բախումները:
Երեկվա բախումների հետևանքով «Ալ-Հուսի»շարժումը կորցրել է մոտ 40 զինյալ, մինչդեռ նրա հակառակորդը կորցրել է 20 մարդ: