Դավութօղլուն մեկնել է Գերմանիա

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնել է Գերմանիա` մասնակցելու համար Մյունխենի անվտանգության կոնֆերանսին: Նշվում է, որ Դավութօղլուն Գերմանիա է մեկնել Եթովպիայից:

Այս տարի Մյունխենի անվտանգության կոնֆերանսին մասնակցում են պետական բազմաթիվ գործիչներ, քաղաքական գործիչներ, անվտանգության հարցերով միջազգային փորձագետներ: 50-րդ միջազգային կոնֆերանսի ժամանակ քննարկվելու են կիբերանվտանգության, անդրատլանտյան հարաբերությունների, էներգետիկ անվտանգության հարցերը:

Բացի այդ, քննարկվելու են Սիրիայի, Իրանի, Կոսովոյի ու մերձավորարևելյան կարգավորման հարցերը: Դավութօղլուն փետրվարի 2-ին ելույթ է ունենալու կոնֆերանսի շրջանակներում անցկացվելիք «Մերձավոր Արևելքի ապագան» խորագրով սեմինարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728