«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը անդրադարձել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ ստեղծված, քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովին, որի առաջին նիստը կայանալու է այսօր:
Պետական շահը միշտ չէ, որ համընկնում է իշխանական` սեփական իշխանությունը պահպանելու շահի հետ: Հակառակը` Հայաստանում շատ հաճախ այդ շահերը հակադրվում են, այսինքն` ցանկացած նախագահ իշխանությունը ստիպված է լինում պահպանել՝ ի հաշիվ պետական շահի: Այդ իմաստով, ներկայումս Սերժ Սարգսյանը գտնվում է «սահմանային վիճակում», և Մոսկվայում կարող է որոշվել նաև նրա հետագա իշխանության ճակատագիրը:
Գալուստ Սահակյանի խոսքով՝ Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իրենց հետ չի քննարկել սեփական թեկնածությունն առաջադրելու հարցը. «Չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանը կինքնաառաջադրվի: Նման շշուկներ էլ չունենք, որ պիտի առաջադրվի: Համենայնդեպս մեր մոտեցումը Գյումրիի նկատմամբ արդեն իսկ ձևավորված է»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:
Կինոռեժիսոր, լուսանկարիչ Յակոբ Քամայը հիշում է, որ դպրոցում սովորելու ժամանակ ուսուցչուհին դաժանաբար ծեծում էր, որ ինքը թուրքերեն խոսի: Ասում է` 13-14 տարեկան հասակում դասընկերներով մանրադրամներ էին հավաքում և գրքեր էին գնում:
«Երբ այդ նախաձեռնությունը կլինի, այն ժամանակ էլ կխոսենք այդ մասին»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ի պատասխան հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ «Ժառանգությունը» միանա ԱԺ ՀԱԿ խմբակցության` ՀՀ նախագահին իմփիչմենթ հայատարարելու հնարավոր նախաձեռնությանը, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Ֆեյսբուքը» շատ սոցիալիզացված է, այնտեղ հիմնականում ներգրավված են քաղաքական գորիչներ, մարդիկ, որոնք քաղաքականությամբ, սոցիալական հարցերով հետաքրքրված են։ «Օդնոկլասնիկին» ավելի կենցաղային շփման հարթակ է և, բնականաբար, այդտեղ ավելի շատ մարդ կա»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը։
«Հայաստանը պետք է կարողանա վերադառնալ իր գիտատեխնիկական ներուժին և ավանդույթներին, դա անչափ կարևոր է, քանի որ մեր երկրում հիմնական ռեսուրսը հենց դա է»:
«Ես կարող եմ ասել, որ՝ իշխանությունների կողմից սարսափ՝ ՀԱԿ-ից, ԲՀԿ-ից՝ առանձին, թե միասին վերցված, չեմ տեսնում: Իմ կարծիքով՝ իշխանությունն ավելի շատ վախեցած է քաղաքացիական հասարակությունից, ժողովրդի ոչ քաղաքականացված հատվածի ըմբոստությունից, և որոշ բաներ անում է այս անկազմակերպ բողոքներից խուսափելու համար»:
OreObject 2 ընկերությունն ամիսներ առաջ թանկարժեք իրերի սիրահարների համար համակարգչային հատուկ մկնիկ է ստեղծել` Sphere 2-ը, որի ստեղծման գործում օգտագործվել են ամենաառաջատար տեխնոլոգիաները:
Քիչ առաջ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ սկսվել է Վահե Ավետյանի մահվան 40 օրվա կապակցությամբ մոմավառության արարողությունը: 168.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ խմբված բազմությանը ոստիկանները կոչ են անում դուրս չգալ երթևեկելի հատված, որպեսզի չխոչընդոտեն տրանսպորտային միջոցների անխափան աշխատանքին:
Ռոբոտաշինությամբ հետաքրքրվողները հնարավորություն ունեն փորձել իրենց ուժերը «Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթում:
ԲՀԿ-ն չի միանալու ՀԱԿ-ի նախաձեռնությանը: Այս մասին «168.am»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Արոսենու մեջ կան եթերային յուղեր և ուրիշ այլ օրգանական միացություններ: Սննդի մեջ օգտագործում են արոսի միայն պտուղները:
Փաստորեն, կամ մեր հասարակությունն է գտնվում ոչ թե սթրեսային, այլ արդեն հոգեկան որևէ հիվանդության բարդ ստադիայում, կամ այս հետազոտության պատվիրատուներն են տառապում մազոխիզմով: Թեև, այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել` սադոմազոխիզմ, քանի որ իշխանական մազոխիզմի արդյունքում տուժում են քաղաքացիներն ու պետությունը:
«Այն ինֆորմացիան, որ ինքս էլ ունեմ, ինձ հուշում է, որ ոչ թե ՌԴ-ն ունի Հայաստանի հետ լուծելու հարց, այլ՝ Հայաստանին ինչ-որ հարցեր ստիպելու անհրաժեշտություն կա, այդ պատճառով էլ Պուտինը Ս. Սարգսյանին հետ է կանչում է արձակուրդից և հրավիրում է Ռուսաստան»:
Apple ընկերության նոր iOS 6.0 օպերացիոն համակարգում չի լինի YouTube-ի տեսանյութերի դիտման հավելվածը:
«Կարծում եմ, որ նույն տարբերակը մենք կունենանք նաև Արցախի պարագայում. և’ պետություններ, և’ տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ ավելի շատ են խոսում մեր անկախության ճանաչման կարևորության մասին ու սա ողջունելի է»:
Մարինեն երեք անչափահաս երեխաների մայր է: Երեխաներից Սվետլանան սովորում է Կապանի թիվ 3 հատուկ դպրոցում, որտեղ նաև ապրում է: Սվետլանան միայն շաբաթ-կիրակի օրերին է այցելում ընտանիքին:
Այս օրերին, երբ Հայաստանի քաղաքական երկնքում սրի պես կախված է Եվրասիական միությանն անդամակցության պարտադրանքը, այս համաձայնագիրը կարելի է դիտարկել մի կողմից՝ որպես բարոյական աջակցություն ՀՀ իշխանություններին, մյուս կողմից՝ հերթական ակնարկ, որ եվրոինտեգրացիոն կուրսի շարունակությունը կունենա նաև շարունակական ֆինանսական հետևանքներ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը հայտնում է, որ այսուհետ չի արձագանքելու անստորագիր նման հերյուրալի, սադրիչ և վիրավորական գրությունների:
Սեպտեմբերի 8-9-ը Երևանում տեղի կունենա «Վիքիկոնֆերանս Երևան 2012» միջոցառումը։ Սա Wikipedia-ի մասնակիցների և Վիքիմեդիա նախագծերով հետաքրքրվողների առաջին միջազգային վիքիհավաքն է Հայաստանում:
ՀՀ կառավարության օգոստոսի 9-ի նիստի օրակարգում ընդգրկվել է «Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելու թույլատրելի բացառությունները սահմանելու մասին» որոշման նախագիծը:
Արթուր Սեյրանի Գևորգյանը վնասվածք է ստացել ձախ ոտքի կրունկի շրջանում և տեղափոխվել հոսպիտալ, որտեղ նրան վիրահատել են:
Զննությամբ տանիքից հայտնաբերվել է տարա` դեղին զանգվածով և ներարկիչ` կարմրավուն հեղուկով:
ԼՂՀ նախագահի ընտրությունը շահեկանորեն տարբերվեց ոչ միայն այլ չճանաչված պետություններում, այլև նախկին ԽՍՀՄ տարածքի ճանաչված պետություններում անցկացվող ընտրություններից, որոնց ընթացքում գրեթե անխուսափելի են կոշտ դիմակայությունները, բողոքի գործողությունները կամ տարաբնույթ սկանդալները:
Ավստրիան ժամանակակից երկիր է, որն իր այցելուներին գրավում է և՛ մշակութային ժառանգությամբ, և՛ մշակութային իրադարձություններով, տեսարժան վայրերով… Երկիր, որը գրավում է նաև գնումների` shopping-ի սիրահար իր այցելուներին:
Գյուղացու մթերքը չի իրացվում: Սմբուկ, լոլիկ, պղպեղ և այլ բանջարաբոստանային կուլտուրաներ արտադրող մարզի բնակիչներն այսօր շուկայում ստիպված են եղել թափել իրենց բերքը:
168.am-ի հետ զրույցում գյուղացիները բողոքում էին, որ Այրումի գործարանը պատկանում է ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանին, այդ իսկ պատճառով գյուցացուց բերքը` դեղձը մթերում են շատ էժան գներով` 6 դրամով:
Հայաստանի հասարակությունը երբեք չի տեղեկացվում այն մասին, թե որտեղ են հանգստանում բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում` նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը: Այս պաշտոնյաների մամուլի ծառայությունները, լավագույն դեպքում, սահմանափակվում են` իրենց հաղորդագրություններում նշելով, որ տվյալ պաշտոնյան իր արձակուրդը կամ արձակուրդի մի մասն անցկացնելու է արտերկրում:
2007թ. սեպտեմբերի 27-ի ՀՀ կառավարության 1218Ն որոշմամբ՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել 2006թ. նոյեմբերի 2-ին ընդունված «ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» որոշման մեջ: «Ազատել և ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել Կապանի հիվանդանոցի ծննդաբերական մասնաշենքը»: