Վիկտոր Յանուկովիչն ունի գործելու երկու տարբերակ. Սերգեյ Գլազև
ZN.UA-ի փոխանցմամբ՝ եթե Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը չճնշի «խռովությունը», ապա նա ռիսկի է դիմում կորցնել իշխանությունը, ինչից հետո Ուկրաինային սպասվում է քաոս: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը.
«Ներկայումս նա գտնվում է սողոսկող հեղաշրջման իրավիճակում, և քանի որ հանդիսանում է Սահմանադրության, Ուկրաինայի անվտանգության ու ամբողջականության երաշխավորը, ուստիև նախագահը չունի այլ ընտրություն:
Կա՛մ նա պաշտպանելու է ուկրաինական պետականությունը և ճնշելու է արտաքին ուժերի հրահրած ու ֆինանսավորած խռովությունը, կա՛մ էլ նա ռիսկի է դիմում կորցնել իշխանությունը, և այդ ժամանակ Ուկրաինային սպասում է աճող քաոս և ներքին հակամարտություն, որից դուրս գալու ելքը չի նշմարվում: Ուկրաինայի ներկայիս իրավիճակն ունի բազում գործոններ: Դա ուկրաինական հասարակության գիտակցման վրա արտաքին վիթխարի ազդեցությունն է:
ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գծով նրա գործընկերների ազդեցությունը, որոնք 20 տարում միայն Պետդեպարտամենտի պաշտոնական աղբյուրներով ծախսել են 5 միլիարդ դոլար (այդ թիվը հնչեցրել է ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը), միտված է ուկրաինական հասարակությունում ռուսատյաց հայացքների ձևավորմանը:
Այսօր թիվ մեկ գործոնն արտաքին միջամտության գործոնն է, որն այսօր պայթունավտանգ իրավիճակ է ստեղծել Ուկրաինայում և որը պետք է հաշվի առնել: Ռուսաստանում թերագնահատում են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վրա արտաքին ազդեցության գործոնը ու դրա մասշտաբը»: