Բաժիններ՝

ՄԱԿ-ը պահանջել է հետաքննել Ուկրաինայում մարդկանց սպանության ու կտտանքների ենթարկելու տվյալները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը պահանջել է մանրակրկիտ ու անկախ հետաքննություն անցկացնել Կիևից ստացվող հաղորդագրությունների շուրջ, որոնցում խոսք է գնում մարդկանց սպանելու, կտտանքների ենթարկելու ու առևանգելու մասին:

Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է վարչության ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը: Նա ողջունել է Ուկրաինայի նախագահի ու ընդդիմության միջև երկխոսության սկսվելը, ինչպես նաև խորհրդարանի կողմից հունվարի 16-ին ընդունված օրենքների չեղյալ հայտարարումը: Կոլվիլն Ուկրաինայի նախագահին կոչ է արել ստորագրել այդ մասին օրենքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս