Բաժիններ՝

Երևանում անշարժ գույքի գներն աճել են

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ամփոփել է անցած տարի շուկայում իրականացված գործարքների ցուցանիշները: Ըստ այդմ՝ 2013 թ-ին ՀՀ-ում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 48716 օտարման գործարքներ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 3.6%-ով: Գործարքների 74.3%-ը կազմել են առուվաճառքները, 25.1%-ը՝ նվիրատվությունները, 0.6%-ը փոխանակությունները:

Անցած տարի Երևանում բնակելի շենքերում բնակարանների միջին շուկայական գները 2012թ. համեմատ աճել են 5.4%-ով: Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում վաճառվել է 14677 բնակարան (աճը՝ 6.9%):

Մարզերում վաճառվել է 4611 անշարժ գույք (աճը՝ 6.6%), իսկ մեկ քառակուսի մետրի հաշվարկով գները բարձրացել են 4.3%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031