Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլն անցել է անարդյունք. Ֆեյսալ Միկդադ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժնևում անցկացված միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը որևէ արդյունքի չի հանգեցրել: Այս մասին միջսիրիական բանակցությունների հերթական նիստից հետո հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը.
«Ես ցանկանում եմ հայտնել մեր խորին ափսոսանքը, որ երկրորդ փուլը չհանգեցրեց որևէ արդյունքի: Մենք եկել էինք ժնևյան կոնֆերանսին, որպեսզի իրագործեինք հռչակված սիրիական դիրքորոշումը, որպեսզի գտնեինք ճգնաժամի քաղաքական կարգավորումը:
Դժբախտաբար, մյուս կողմը (ընդդիմություն) այստեղ է ժամանել այլ, անիրական օրակարգով, որը պարունակում է միայն մեկ կետ և մասնակիորեն արտացոլում է Ժնևյան կոմյունիկեն»:
Սիրիական ընդդիմության պատվիրակության ներկայացուցիչ Ահմադ Ջակալը չի բացառել, որ բանակցությունների հերթական նիստը կարող է տեղի ունենալ վաղը: Նա ընդգծել է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին պլանավորում է անցկացնել նաև բանակցային երրորդ փուլը, որի ժամկետը դեռ հստակեցված չէ: