
ՄԱԿ-ը ներողություն է խնդրել Սիրիայի ժողովրդից` ժնևյան բանակցությունների ձախողման համար

BBC-ի փոխանցմամբ` Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին ներողություն է խնդրել Սիրիայի ժողովրդից` Ժնևում տեղի ունեցած բանակցություններում առաջընթացի բացակայության կապակցությամբ:
Բրահիմին Ժնևում բացառիկ քննարկումներ է անցկացրել Սիրիայի ընդդիմության ու կառավորթւան հետ` հուսահատ փորձ ձեռնարկելով` դուրս գալու համար ստեղծված փակուղային իրավիճակից:
Բրահիմիի խոսքերով` գլխավոր խոչընդոտը հանդիսացել է Սիրիայի կառավարությունը, որն այդպես էլ չհամաձայնվեց քննարկել անցումային ղեկավար մարմնի ստեղծման հարցը: Բրահիմին հավելել է, որ բանակցությունների երրորդ փուլի ժամկետը դեռ նշանակված չէ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե միջսիրիական բանակցությունների երրորդ փուլը կարող է մեկնարկել մարտի սկզբին: