Բաժիններ՝

Հարձակման ենթարկվելու դեպքում Ռուսաստանը կարող է պատասխանել միջուկային հարվածով. Ռոգոզին

Голос России-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Պետդումայում ունեցած ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանը հարձակման ենթարկվելու դեպքում կպատասխանի միջուկային հարվածով. «Մենք երբեք չենք նվազեցրել միջուկային զենքի դերը՝ որպես պատասխան հարված հասցնելու միջոցի ու հնարավորությունների խոշոր հավասարակշռողի:

Եթե մենք ենթարկվենք հարձակման, ապա մեր ընդունած դոկտրինին համապատասխան՝ մենք անկասկած է, որ որոշակի իրավիճակներում դիմելու ենք միջուկային զենքի օգնությամբ մեր տարածքի, պետական բարձրագույն շահերի պաշտպանությանը»:

Նշվում է, որ ներկայումս ԱՄՆ-ում մշակում եմ կայծակնային գլոբալ հարվածի հայեցակարգ, որի շրջանակներում Վաշինգտոնը մշակում է հիպերձայնային զենքի մի շարք նախագծեր:

Դա հնարավորություն կտա գերազանցել միջուկային պետություններին: Խոսքը մասնավորապես գնում է այնպիսի հրթիռների ու թռչող սարքերի մասին, որոնք ունակ են ձայնի արագությունը գերազանցել 20 անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728