«Սինոփսիս Արմենիա» ընկերությունը վաղը ժամը 18:00-ին հրավիրում է մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի Հաղթողների ակումբի անդամների հանդիպմանը աստղաֆիզիկայի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանի հետ, որը տեղի կունենա «Սինոփսիս Արմենիայում»:
«Իհարկե, նման տեխնոլոգիաներ կան, որոնք թույլ են տալիս ավելացնել կայքերի այցելուների թիվը, այս առնչությամբ անգամ տարբեր հոդվածներ են գրվել: Օրինակ, թե ռուսական կայքերից մեկն ինչպես է կարողանում դեպի իր կայք մուտքեր ապահովել»:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանում տիրող իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարներին:
««Տեր-Պետրոսյանը շատ լուրջ պետք է քննարկի բոլոր գործոնները, քաղաքական, բոլոր ռեսուրսները` մինչև կարողանա որոշում ընդունել այդ ուղղությամբ: Կարևոր են այլ քաղաքական ուժերի մոտեցումները: Եվ այդ ամենը պետք է ճշտել. և’ ներքաղաքական առումով մեր հարաբերությունները, և’ արտաքին քաղաքական առումով մեր հարաբերությունները: Պետք է հասկանալ, թե ինչ նախադրյալներ կան նման որոշման ընդունման համար»:
«ՀՀ-ում վարչաֆինանսական ռեսուրսի շնորհիվ քաղաքացին ընտրությունների ժամանակ զրկվում է ընտրող լինելու հնարավորությունից»,- հայտարարել է Արմեն Ռուստամյանը` վկայակոչելով Թալինի, Ախթալայի, Կապանի, Սիսիանի և Գյումրիի օրինակները:
«Ցուցադրեք, որ ընդունակ եք պետական մտածողության, մի վերածվեք ժողովրդավարական ազատությունների համար պայքարող երիտասարդների դահիճների: Եվ մեզ հեքիաթներ մի պատմեք դատական իշխանության անկախության մասին, ազատ արձակեք նրանց ուղիղ այնպես, ինչպես որոշել եք նրանց կալանավորել»:
«Սամվել Բալասանյանը ԲՀԿ խորհրդի անդամ է, ԲՀԿ ղեկավար կազմի անդամ է: ԲՀԿ-ն մեզ համար օտար կուսակցություն չէ, թշնամի և հակառակորդ կուսակցություն չէ: Սամվել Բալասանյանին առաջարկել է Սերժ Սարգսյանը, իսկ առաջադրել է ԲՀԿ ղեկավար մարմինը: Այսինքն` հայոց լեզուն հարուստ է` մենք առաջարկել ենք, իրենք առաջադրել են»:
«Սա զավեշտ է, և առաջին գլուխն ամբողջությամբ բաղկացած է նման հոդվածներից` վեց հոդված և մեզանից որևէ մեկի՝ թե՛ կառավարության, թե՛ պատգամավորներիս մտքով չի անցել, որ ամոթ է գոյություն չունեցող երկրի տերմինաբանությամբ օրենք գործածենք: Սա մեր ամոթն է՝ սա Հայաստանի անկախ Հանրապետությունն է, և կոչ եմ անում հաջորդ անգամ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում որևէ փոփոխություն ԱԺ բերելիս այս առաջին գլուխն ամբողջությամբ վերաշարադրել»,- հայտարարել է Արզումանյանը:
ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր այսօրվա հայտարարության մեջ անդրադարձել է սեպտեմբերի 9-ին տեղի ուենցած ՏԻՄ ընտրություններին:
«Ասելիքս այն է, որ բոլորս` անխտիր բոլորս, պիտի ավելի սիրով, եթե ոմանց կողմից ոչ սիրով, ապա գոնե խնամքով վերաբերվենք մեր բանակին, զինվորներին, հրամանատարներին: Հավատացած եղեք, որ տղաներն այդ վերաբերմունքի կարիքն ավելի շատ են ունեն, ու հենց այդ ջերմ վերաբերմունքի բացակայությունն ունակ է թուլացնել նրանց ոգին»:
Թերապևտների ամերիկյան ասոցիացիան խորհուրդ է տալիս երեխաներին ու դեռահասներին պատվաստել գրիպի դեմ: Ինչպես հաղորդում է CNN-ը, ամերիակացի թերապևտները նշել են, որ սեպտեմբերը հիանալի ժամանակ է գրիպի դեմ պատվասվելու համար, քանի որ հենց սեպտեմբեր ամսին է «պաշտոնապես» սկսվում գրիպի շրջանը:
«Ճիշտն ասած` այն, որ Քոչարյանը երկիր կործանող է, դրանում ես կասկած չունեմ, այդ հարցում համամիտ եմ: Նա, ով մարտի 1-ին հրապարակում մարդկանց վրա կրակելու հրաման տվեց, միլիարդներ դիզեց, այդ մարդուց ամեն ինչ սպասելի է: Բայց ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ես այդ կարծիքը չեմ կիսում: Եվ այս առումով, եթե ես տեսնեմ, որ Լ.Տեր-Պետրոսյանը և Ռ.Քոչարյանը, ինչպես Ռուբեն Հայրապետյանն է ասում, համագործակցում են, ես այլևս ոչ մի վայրկյան չեմ մնա ՀԱԿ-ում»:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ Հարթաշեն համայնքի ղեկավար Ա.Ղուկասյանի կողմից անչափահաս Ա. Մ.-ին իր հետ սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով:
«Զարմանալի է, որ այդ մարդիկ մինչ օրս ազատության մեջ են: Եթե նրանք կանգնեն իրական պատիժ կրելու պարտավորության դիմաց, անկասկած` կբացահայտեն, թե ում հրամանն են կատարել: Իրենց հերթին նրանց վերադասները կբացահայտեն՝ ում հրահանգն են կյանքի կոչել իրենք: Այսպիսով «Մարտի 1-ի» զոհերի սպանությունների թելերը կտանեն դեպի իշխանություններ: Մարտի 1-ի իրադարձություններից միայն կոնկրետ մարդիկ չեն տուժել, այլ ամբողջ ժողովուրդն ու պետությունը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ նախագահը և ԵԺԿ նախագահն անդրադարձել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստին և քննարկել դրա հետևանքով առաջացած իրավիճակը, խոսել տարածաշրջանային զարգացումների ու մարտահրավերների մասին:
Չնայած Արարատի մարզպետի առաջարկությանը և ՀՀ կառավարության կողմից արձանագրված վերը թվարկված օրենքների կոպիտ խախտումներին, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել և Մասիս քաղաքի աղբավայրն այսօր էլ շարունակում է գործել օրենքների կոպիտ խախտումներով:
«Վստահ եմ` անկախ ժամանակից և տեղից` մարդասպանը, ում անունը նույնիսկ չեմ հնչեցնի, կստանա իր արժանի պատիժը»:
«Ուժային կառույցները մենք ստուգել ենք, և ուժային կառույցների ստուգումների արդյունքները մեր հաշվետվության մեջ ներառված չէ այն պարզ պատճառով, որ դրանք պարունակում են գաղտնի տեղեկատվություն, և դրանք օրենքի տառին համապատասխան գտնվում են համապատասխան վայրում: Դուք՝ որպես պատգամավոր, իրավունք ունեք տիրապետել այդ խնդիրներին: Մենք կարող ենք Ձեզ առաջարկել գաք Վերահսկիչ պալատ»:
ՄԵՆՔ ԴԻՄՈՒՄ ԵՆՔ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս.Սարգսյանին` կոչ անելով օգտագործել պետության բոլոր հնարավորությունները միջազգային իրավունքի նորմերի ամբողջական իրականացման և արդարության վերականգնման համար, շարունակել այն քայլերն ու գործողությունները, որոնք ուղղված են Հայաստանի քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության արժանապատվության պաշտպանությանը:
«Տիզի չանչերն այնպիսին չեն, որ կարողանա բմբուլից բռնվել, հետևաբար` այն բմբուլի վրա ապրել չի կարող: Թե որտեղի՞ց են վերցրել, որ փետուրի վրա կարող են տիզեր լինել, ես չեմ կարող ասել: Չեմ կարող ասել նաև`ինչո՞ւ են որոշել, որ փետուրե բարձերը պետք է փոխարինել սինտիպոնից բարձերով: Հավանաբար, այդ առաջարկողը սինտիպոնի գործ է արել ու առաջարկել է այս լուծումը»,- ասում է մաշկաբան-վեներոլոգ Հարութ Դանիելյանը:
«Հիմա ես ուզում եմ Ձեր կարծիքն իմանալ՝ կամ ՎՊ-ի ամբողջ գործունեությունը լուծվում է արտադատական կարգով, կա՛մ Դուք մի հրապարակեք, որ Գլխավոր դատախազությանը վատ վիճակի մեջ չդնեք, կամ թող նրանք «չջրեն»»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:
Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում է մանդատից, ապա տեսականորեն դրա հետ կարող է անել ամեն ինչ` վաճառել, փոխանակել, նվիրել, և այլն:
«Իմ գերագույն խնդիրը գաղափարական լուսավորչության առաքելությունն է։ Ինչ մնում է՝ ո՞ւմ հետ կարող եմ արժանի մարաթոն մտնել, կարծում եմ՝ ոչ գործող նախագահի, այլ՝ հավակնորդների շրջանակում»,- ասաց նա` վստահեցնելով, որ գաղափարական առումով իրեն հավասար քաղաքական գործիչ չկա, ում հետ ինքը երկխոսության մեջ կմտնի։
Հիշեցնենք, որ Մրցունակության համաշխարհային զեկույցում 100 մարդու հաշվով ինտերնետ օգտագործողների թվով Հայաստանը զբաղեցրել էր 106-րդ տեղը (144 երկրների շարքում)` նախորդ տարվա համեմատ նահանջելով 38 հորիզոնականով։
Ոչ մի խելքը գլխին մարդ չի պահանջի պետական գաղտնիքների և մեխանիզմների բացահայտում: Սակայն ժողովուրդն ուզում է իմանալ, թե ինչ են անում դիվանագետները: Թե ինչպես են անում` դա նրանց գործն է:
«Այն խայթոցները, հարցազրույցները, որ կան մամուլում, արդեն խոսում են այն մասին, որ ակտիվ քաղաքականության ստարտը տրվել է»,- այսօր ասուլիսում հայտարարել է Կ. Քոչարյանը:
Վիրտուալ աստղադիտակը ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ցանկացած վայրից դիտումներ կատարել: Երբ միացնում ես համակարգիչը` այն նման է քո դիտակը միացնելուն:
«Ես Ձեզ ասում եմ՝ արդեն բավականին լուրջ պաշտոնյաներ նստած են, մի քանիսը ձերբակալված են: Կա հարուցված քրեական գործ, որի չափերը հասնում են տասնյակ հատորների»:
Interview with Ashot Manucharyan, member of Karabakh Committee – What political developments do you see during these months? – The most important developments to expect are the inner developments. We have been discussing those things that are happening out of the country. Armenia is a country without statehood, elected political team, because what we are […]
«7 տարի է` կառուցում եմ և ես ՎՊ նախագահ եմ աշխատում ընդամենը 4 տարի: Դրա հետ կապված, այո, եղել է հրապարակում, և ոչմիայն ես, այլև մարդիկ շատ հստակ պատասխան են տվել և կարծում եմ` խնդիրը չպետք է շահարկել կամ խոսել այդ մասին»: