
Կասկածելի վարկերի ծավալն աճել է 40%-ով

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված կասկածելի վարկերի ծավալը նախորդ տարվա վերջին կազմել է 18.9 միլիարդ դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը։
Որպես կասկածելի դասակարգված վարկերի ծավալը 2013 թվականի վերջին եռամսյակի ընթացքում աճել է 5.4 միլիարդ դրամով կամ 40%-ով։ Իսկ կասկածելի վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելում 0.7%-ից հասել է 1%-ի։
2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 1.8 տրիլիոն դրամ։