Չէի ուզենա անդրադառնալ Վարդան Օսկանյանի այդ թատրոնին, որը ներկայացնում է վարչախումբը, ամբողջ աժիոտաժը նրանով է լծված, նույնիսկ օտար երկրներն են, չգիտեմ` ինչու, այդքան մտահոգված դրանով: Երբ հարյուրավոր քաղբանտարկյալներ կային, նույն մտահոգությունը չէին արտահայտում, հիմա այս թատերական ներկայացմանը ներգրավված են նաև արևմտյան դիվանագետները:
Ինչպես հայտնի է` Կոլումբիացի երգչուհի Շակիրան Բաքվում անցկացված ՖԻՖԱ-ի կանանց մինչև 17 տարեկանների գավաթը եզրափակող համերգի ժամանակ պարզել էր Հայաստանի դրոշը: Ըստ նախատեսված ծրագրի` նա առանձին ելույթով պետք է հանդես գար նաև «Եվրատեսիլ 2012»-ի անցկացման վայրում՝ Crystal Hall-ում: Ելույթի ընթացքում հղի երգչուհին իր երկրի` Կոլումբիայի դրոշը (դեղին, կապույտ, կարմիր) գլխիվայր է բարձրացրել՝ հազարավոր հանդիսատեսներին և […]
ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել: Այս նիստի ընթացքում քննարկվել է քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումը, ինչպես նաեւ հարցին առնչվող մյուս նյութերի վերաբերյալ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պարզաբանումներն ու դիրքորոշումը: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը:
Սիրիայի Հալեպ քաղաքում երեկ սպանվել են ևս երկու հայեր` 31-ամյա Միսակ Քահաբյանը և 38-ամյա Օվսենտ Սալիբան։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
«Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Գրիգորյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով վերացնել փողերի լվացման հատկանիշներով ՀՀ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հայտարարել է, որ ինքն է պատասխանատվություն կրում ԱՄՆ դիվանագետների` այդ թվում Լիբիայի Բենգազի քաղաքում սպանված Քրիստոֆեր Սթիվենսի համար:
Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ դա հետևողական աշխատանքի, երկրի տնտեսական իրավիճակի ու բանակաշինության ընդհանուր ձեռբերումների հետ կապ ունեցող հարց է, և որ այսօր էլ այդ ամենը ՀՀ ԶՈւ-ի գերագույն գլխավոր հրամանատարի ուշադրության կենտրոնում է:
Երբ քո պետությունը փոքր է, ցանկացած մարդ խառնվում է քո պետության գործերին:
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի վանական համալիրների, հուշարձանների, պատմական տարածքների մերձակայքում` ոչ միայն մեր երկրի անվտանգությանը սպառնացող երևույթ է, այլև՝ անգրագիտության հետևանք:
Մենք պետք է կրթության և նորարարության վրա լուրջ ուշադրություն դարձնենք և մրցակցենք ոչ թե մասսայական արտադրություն ունեցող ոլորտներում, այլ նորարարության ոլորտում` տեսնելով այն ուղղությունները, որոնք հետագայում կարող են մեծ գումարներ բերել դեպի մեր երկիր:
168.am-ի հետ զրույցում ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանն` անդրադառնալով ԱՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից քիչ առաջ իր հասցեին հնչեցրած արտահայտություններին, ասաց. «Ես դհոլների ասածները չեմ մեկնաբանում: Ի վերջո, նրա գնահատականը տվել է գործող նախագահը»:
Մամուլի հրապարակումները շատ կարևոր են նաև պետական, քաղաքական գործիչների համար: Բազմաթիվ են այն դեպքերը, երբ մեր երկրում կատարված այս կամ այն իրադարձության մասին տեղեկանում ենք հենց լրատվամիջոցների հրապարակումներից, որից հետո էլ անցնում ենք այդ խնդիրների լուծմանը: Ազատ, արդար ու օբյեկտիվ մամուլն իրականում մեր գործունեության հայելին է, որից դասեր ենք քաղում, շտկում և ուղղումներ կատարում մեր ամենօրյա աշխատանքում: Մամուլը մեր երկրի հարատևման գրավականներից է` իր սրությամբ և անաչառությամբ:
«Ռուսաստանի դեսպանը բա հո Հմայակ Հովհաննիսյանի գո՞վքը չի անելու: Հովհաննիսյանը քանիցս վարկաբեկվեց: Ուր գնաց`էն կկվի նման գարշահոտեց, նրան վռնդեցին, դուրս շպրտեցին, բայց գարշահոտությունը վրայից չի պակասում: Ցավով եմ ասում, բայց նա կարող էր պիտանի լինել, բայց, հավանաբար, ֆիզիկական արատն ու տարիքը հանգեցրել են նրան, որ հետաքրքրությունն անգամ երբեմնի բարեկամ տղամարդկանց հանդեպ լրիվ զրոյի է հավասարվել: Նա ծանր շրջան է ապրում, դրա համար տեղի ու անտեղի փորձում է անվանարկել»,- ընդգծեց Սիմոնյանը:
««The busty reality TV» ռեալիթի շոուն «հրապարակել է իր լկտի հանդերձարանը` իր 16 միլիոն թվիթերյան երկրպագուների համար հետևյալ խորագրով. «Հելոուինի գնումներ»,- Եվրոպայում և ԱՄՆ-ում սիրված հելոուինի տոնին ընհառաջ գրում է բրիտանական «The Sun» պարբերականը:
«Նա հենց սկզբից հայտարարել է, որ ինքն ու կուսակցությունը կանգնած են Վարդան Օսկանյանի կողքին, լրացուցիչ հայտարարության կարիք չկա, քանի որ ի տարբերություն այլ կուսակցությունների և քաղաքական գործիչների մենք անտեղի հայտարարություններ չենք անում, մենք կուսակցության ընդհանուր դիրքորոշումն ենք ներկայացնում, և ոմանց նման ինքնագլուխ հայտարարություններ չենք անում: ԲՀԿ-ն պետք չէ շփոթել այլ քաղաքական ուժերի հետ»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Պետական եկամուտների կոմիտեն «Սիվիլիթաս» հիմնադրամում հարկային ստուգումներ սկսել է իրականացնել 2012թ. հունիսի 22-ից: Հուլիսի 17-ին ստուգումների ժամկետը երկարաձգվել էր տասը օրով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով նախ հուլիսի 21-ին, ապա օգոստոսի 29-ին 30 աշխատանքային օրով կասեցվել էին հարկային ստուգումները «Սիվիլիթաս» հիմնադրամում:
ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը «Pastinfo.am»-ին տեղեկացրել է, որ Աբովյան քաղաքում հայտնի գործարար Մկրտիչ Խաչատրյանի սպանության գործով նոր փաստեր և տեղեկություններ կլինեն առաջիկայում:
«Հմայակ Հովհաննիսյանի հոգեվիճակը հասկանալ չեմ կարող, որովհետև տարբեր սեռական պատկանելիություն ունենք և, բնականաբար, օգնել էլ չեմ կարող»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ անդրադառնալով ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կողմից այսօր ասուլիսում իր վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին:
«Виа Гра» հանրահայտ խմբի նախկին երգչուհի Վերա Բրեժնևան ամուսնալուծվում է: Այդ մասին գրել է ռուսական «Комсомолькая правда» պարբերականը: Ըստ պարբերականի` Բրեժնևան այդ մասին հայտնել է «Руское радио»-ին: «Այո´, դա ճիշտ է»,- ռադիոյի ուղիղ եթերում ասել է Վերա Բրեժնևան, «բայց նոր հարաբերությունների ես դեռ պատրաստ չեմ»:
«Ունենալով քաղաքական հարցերում հակասություններ` մենք պահպանում են փայլուն անձնական, ընկերական հարբերություններ, գործում է փայլուն թիմային մթնոլորտ: Ներսում կարելի է ունենալ հակասություններ ցանկացած հարցում, կոկորդներ կրծել, բայց դրսում ներկայանալ որպես միասնական թիմ»:
Հանրահայտ «Twighlight» (ռուսերեն` «сумерки», հայերեն`«Մթնշաղ») «ֆենթըզի» ռոմանտիկ ֆիլմաշարի աստղեր Ռոբերտ Պատինսոնը և Քրիստեն Սթուարթը հանրությանը ներկայացել են որպես զույգ: Այս մասին գրում է mrpaparazzi.com-ը:
Հասկանալի է, որ խոսքն օգտակար, այլ ոչ թե պաթոգեն` ախտածին միկրոօրգանիզմների մասին է։
Հանդիպումը տեղի է ունեցել փակ ռեժիմով, լրագրողներ չեն հրավիրվել, որպեսզի ներկաները կարողանան ազատ արտահայտվել: Իսկ ինչ են ասել այդ ազատության պայմաններում արարատցիները: Մի քանի ամսից նախագահական ընտրություններ են, և, այդ առիթով, ընտրությունների մասնակից բոլոր կուսակցությունները` իրենց թեկնածուներով, գնալու են շրջաններ, հավաքելու են մարդկանց և փորձելու են շահել նրանց վստահությունը, համոզելու են քվեարկել իրենց թեկնածուի օգտին:
Երեկ Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է 2013թ. նախագահական ընտրություններում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին:
168.am-ը փորձեց որոշ հարցերի պատասխաններ ստանալ հայտնի գոմեշի մսի քրեական գործով մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանի փաստաբան Լուսինե Սահակյանից:
Առաջադրելով թեկնածու` ՀՀԿ-ն փաստորեն ձեռնարկել է մանդատը էստաֆետով Ռուբեն Հայրապետյանից փոխանցել գործող քաղաքապետի աներձագին, ով, իմիջիայլոց, զբաղեցնում է վարչական բարձր պաշտոն (կադաստրի պետի տեղակալն է):
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան և միջազգային մի շարք կազմակերպությունների ղեկավարների: Այս մասին 168.am-ին հայտում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Մի իրավիճակում, երբ սկվեցին Վարդան Օսկանյանի դեմ հալածանքները, ուղղակի պետք է ուղտ լինել, որպեսզի չհասկանալ, որ դրա արդյունքում Վ.Օսկանյանը «Բարգավաճ Հայաստանի» լուսանցքում գտնվող ինքնուրույն գործչի դերակատարությունից անցում է կատարում դեպի ԲՀԿ-ի փաստացի գաղափարական առաջնորդի դերակատարություն: Մյուս կողմից` պետք է շատ միամիտ լինել, որպեսզի մտածել, որ Օսկանյանի դերի կարևորման արդյունքում ԲՀԿ-ի առաջնորդը չի վերանայի իր աշխարհաքաղաքական նախասիրությունները»,- ասաց նա:
ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինն ամփոփել է ծրագրի շրջանակում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի սեպտեմբեր ամսվա արդյունքները:
Երևանից Հալեպ մեկնող հայկական բեռնատար օդանավի Էրզրումի օդանավակայանում վայրէջք կատարելը, կասկածից վեր է, որ քաղաքականացված պրիզմաների տակ պիտի դիտարկվեր: Այդպես էլ եղավ, անշուշտ. օդանավը հազիվ վայրէջք կատարած` թուրքական զանգվածային լրատվամիջոցները, որոնց զուգահեռ և համընթաց աշխուժացավ նաև միջազգային լրատուադաշտը, ողողեց լրատու գործակալությունների տարածքների բոլոր տարբերակները, վայրէջքի պարտադիր և հանկարծակի բնույթի մասին լուրերով: