
Դոնեցկում ռուսամետները պատռել են Ուկրաինայի դրոշը և բարձրացրել են Ռուսաստանի դրոշը (տեսանյութ)

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Դոնեցկում մոտ 2000 անջատողականներ երեկ մուտք են գործել մարզային պետական վարչակազմի շենք, դանակով պատռել են Ուկրաինայի դրոշը և դրոշակաձողի վրա նրա փոխարեն ամրացրել են Ռուսաստանի դրոշը:
Ոստիկանությունը միջամտել է տվյալ գործընթացին: Սակայն ռուսամետ ակտիվիստները սկսել են ոստիկանների վրա նետել պայթող փաթեթներ, իսկ ոստիկանությունը նրանց դեմ կիրառել է ջրաշիթեր: