Բաժիններ՝

Ռուսական զորքերը գտնվում են Ուկրաինայի սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա. Յացենյուկ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը հետ չի քաշել իր զորքերը, նրանք գտնվում են Ուկրաինայի հետ սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

Վերջինիս խոսքերով՝ Ռուսաստանը փորձում է տպավորություն ստեղծել, թե հետ է քաշել զորքերը, ինչին միտված է համապատասխան տեղեկությունների տարածումը: Յացենյուկն ընդգծել է, որ ռուսական զորքերը գտնվում են Ուկրաինայի հետ սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա ընկած գոտում. «Փաստացիորեն զորքերի որևէ հետ քաշում չի եղել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930