
ՆԱՏՕ-ի երկրները պետք է մեծացնեն պաշտպանական ծասխերը. Ռասմուսեն

Բրիտանական Daily Telegraph թերթում հրապարակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հեղինակած հոդվածը, որում նա նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է մեծացնեն պաշտպանական ծասխերը՝ կապված Եվրոպայի արևելքում գրանցված զարգացումների և ստեղծված ռազմավարական նոր իրավիճակի հետ.
«Մենք միասնական ենք յուրաքանչյուր պահին մեր դաշնակիցներին պաշտպանելու և ամեն տիպի սպառնալիքներին դիմակայելու վճռականության հարցում: Մենք ուժեղացրել ենք Ուկրաինային և տարածաշրջանում մյուս գործընկերներներին մեր աջակցությունը:
Մենք նաև կասեցրել ենք Ռուսաստանի հետ համագործակցությունը, մենք մեզ չենք պահում այնպես, կարծես թե ոչինչ տեղի չի ունեցել: Ոչ ոք չի ցանկանում վերադարձ կատարել «Սառը պատերազմի», սակայն մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է Եվրոպայում ստեղծել ազդեցության նոր գոտիներ:
Ներկայիս ճգնաժամը հաստատում է, որ պաշտպանության հարցերը կարևոր են, ինչպես երբեք: ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր երկիր պետք է իրականացնի սպառազինության արդիականացում, ուժեղացնի ստորաբաժանումների մարզումը և պահպանի առավել սերտ կոորդինացիա դաշինքի մյուս երկրների ու գործընկերների հետ»: