Բաժիններ՝

Հնդկաստանի խորհրդարանական ընտրություններին կարող է մասնակցել մոտ 814 միլիոն մարդ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնք խոստանում են դառնալ ամենամասշտաբային խորհրդարանական ընտրությունները համաշխարհային պատմության մեջ, քանի որ դրանց կարող է մասնակցել մոտ 814 միլիոն մարդ:

Առաջին անգամ ընտրողները կարող են քվեարկել «բոլորի դեմ»: Հնդկաստանի տարբեր շրջաններում ընտրություններն անցկացվելու են 9 փուլով՝ ապրիլի 7-ից մինչև մայիսի 12-ը: Այսօր քվեարկում են Հնդկաստանի հյուսիս-արևելյան Ասսամ և Տրիպուրա նահանգների բնակիչները: Հաղթող կուսակցությունը կձևավորի երկրի հաջորդ կառավարությունը:

Խորհրդարանի ներկայիս կազմի լիազորությունները սպառվում են հունիսի 1-ին: Խորհրդարանի նոր կազմը պետք է ձևավորվի մինչև մայիսի 31-ը: Հիմնական պայքարը ծավալվելու է իշխող Հնդկական ազգային կոնգրեսի և նախընտրական հարցումների համաձայն՝ առաջատար, երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը «Բահրաթիա Ջանաթի» միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930