Բաժիններ՝

Պուտինն այսօր մասնակցելու է ԱԴԾ-ի կոլեգիայի նիստին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մասնակցելու է Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) կոլեգիայի նիստին: Այս մասին հայտարարել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ նիստի ժամանակ ամփոփվելու են 2013 թվականին ԱԴԾ-ի մարմինների օպերատիվ-ծառայողական գործունեության հիմնական արդյունքները և հստակեցվելու են 2014 թվականի առաջնահերթ առաջադրանքները: Չի բացառվում, որ նիստում քննարկվի նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Ռուսամետ ակտիվիստները երեկ Դոնեցկում ու Խարկովում գրավել են մարզային պետական վարչակազմերի շենքերը, իսկ Լուգանսկում՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայության վարչության շենքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930