Բաժիններ՝

Էրդողանը նախագահական ընտրություններում կարող է առաջադրել իր թեկնածությունը

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի թեկնածությունը կարող է առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում: Այս մասին այսօր հայտարարել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հիմնադիր խորհրդի անդամ Սալիհ Քափուսուզը:

Վերջինիս խոսքերով՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքները վկայեցին, որ վարչապետը նախագահի արժանի թեկնածու է: Սրանից առաջ էլ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել էր, որ թուրք ժողովրդի մեծ աջակցությունը և ՏԻՄ ընտրությունների արդյունքները հիմք են տալիս ասելու, որ Թուրքիայի վարչապետը կարող է ընտրվել նախագահ՝ սեփական թեկնածությունն առաջադրելու դեպքում:

Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930