
Պուտինը Դոնեցկի ու Խարկովի համար մշակել է Ղրիմի սցենարը. Սաակաշվիլի

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է, որ եթե անջատողականները 48 ժամ պահեն մարզային պետական վարաչական շենքերը, ապա ռուսական բանակը կներխուժի Ուկրաինա.
«Դա նույնպիսի սցենար է, ինչն իրագործվեց Ղրիմում: Սրանից երեք օր առաջ իմ հոդվածում ես կանխատեսել էի արևելյան մարզերում մարզային վարչական շենքերի գրավումը: Եթե դիվերսանտները կարողանան այնտեղ մնալ 48 ժամ, ապա ռուսական բանակը ներխուժում իրականացնի:
Դա ճիշտ այնպիսի սցենար է, ինչն իրագործվեց Ղրիմում. նախ հանրահավաք, և եթե այն աշխատում է, ապա շենքերի զավթում ու ռուսական ներխուժում: Այսինքն, նախ Սուրկովի պլանը, ապա սկսում է գործել Պատրուշևը (Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար): Դա այնքան պարզունակ հաշվարկ է, որ Ուկրաինայի իշխանությունները կարող են ամեն ինչ հաշվարկել նախապես»: