Թուրքիայի ՍԴ-ը կդիտարկի YouTube-ի արգելափակման հարցը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան YouTube ընկերությունը հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ փորձելով հասնել այդ երկրի տարածքում իր ռեսուրսի արգելափակման լիովին վերացմանը:

Ամերիկյան ընկերությանն իրավական ծառայություններ է մատուցում տեղի ափաստաբան Գենենչ Գյուրքայնաքը, ով ավելի վաղ օգնել է Twitter-ի ղեկավարությանը: Իր հայցում ամերիկյան ընկերությունը Թուրքիայի ՍԴ-ին խնդրում է դիտարկել, թե արդյոք Թուրքիայի քաղաքացիների իրավունքների խախտում չի՞ հանդիսանում YouTube–ի արգելափակումը:

Փորձագետներն ընդգծում են, որ Թուրքիայի ՍԴ-ը կարող է բավարարել ընկերության հայցը, քանի որ գոյություն ունի նման նախադեպ: Ապրիլի 2-ին ՍԴ-ը քաղաքացիների իրավունքների սահմանափակում էր որակել Twitter-ի արգելափակումը, ինչից հետո մեկ օրում Թուրքիայում վերացվել էր Twitter-ի արգելափակումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930